Ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի նախագիծ

Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքի նախագիծ, Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ[1]։

Հակիրճ բնութագիր Խմբագրել

Ինչպես նշված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, նախագծի «ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն, նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները»[1]։

Հիմնավորում Խմբագրել

Հասարակության արձագանքը նախագծի վերաբերյալ Խմբագրել

Օրենքի նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հասարակական քվեարկության և կարծիքներ հայտնելու համար[2]։ Հայաստանի հասարակության մոտ օրինագիծը բուռն արձագանք է գտել և կարծիքները նախագծի վերբաերյալ բաժանվել է երկու մասի։ Առաջին մասը քննադատում է այն, որակելով հակահայկական և ավանդական հայկական ընտանիքի դեմ գործող օրինագիծ[3]։ Հայաստանյան հասարակության երկրորդ մասը կողմ է օրինագծի ընդունմանը, համարելով այն պրոգրեսիվ։

Կողմ Խմբագրել

Դեմ Խմբագրել

Օրինագծի ընդդիմախոսները ներկայացնում են մի շարք փաստարկներ, համաձայն որի, իրենց կարծիքով, օրինագիծը չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության օրնեք.

  1. Նախագծի տեքստում վերասահմանվում է «ամուսին» հասկացությունը, որի միջոցով (4-րդ հոդված) «փաստացի շրջանցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տղամարդու և կրնոջ միջև կազմված ամուսնությունը, ամուսին հասկացությանը կցելով նաև ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց (առանց սահմանելու նրանց սեռը և այլն)»[3]։
  2. 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է ընդդիմաոսներին «անհասկանալի» թվացող մի շարք եզրեր. «որդեգրող ծնողի ամուսին», «համահայր», «համամայր»։ Ընդդիմախոսների կարծիքով, նման ձևակերպումները չեն բացառում, որ ինչ-ինչ պատճառներով որևէ ընտանիքից խլված երեխայի կարող են որդեգրման տալ նույն սեռին պատկանող զույգի։

Ծանոթագրություններ Խմբագրել