Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

կայք

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք կամ e-draft.am, Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը բովանդակող և ներկայացնող համացանցային կայք[1]։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք
e-draft.am
Տեսակկայք
Երկիր Հայաստան
Շտաբ կայանԵրևան, Հայաստան
Լեզուհայերեն

Կայքը պատրաստել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ[2]։

Ինչպես նշված է կայքում, այն առցանց հարթակ է հանդիսանում, «որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին»[1]։ Կայքի միջոցով կարելի է որոնել և ծանոթանալ տեղադրված գերատեսչական նախագծերին, հետևել նախագծերի ընթացքին. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել