Ընկեր Սուխովի հուշարձան (Սամարա)

Ընկեր Սուխովի հուշարձան (ռուս.՝ Памятник товарищу Сухову), գտնվում է Սամարայում՝ Վոլգայի ափին՝ Նեկրասովսկու և Լենինգրադի զառիվայրերի միջև։

Ընկեր Սուխովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՍամարա
Շինության ձևբրոնզե հուշարձան
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

«Անապատի սպիտակ արևը» ֆիլմի գլխավոր հերոս կարմիրբանակային Ֆյոդր Իվանովիչ Սուխովի հուշարձանի տեղադրման վայրը Սամարայում պատահական չէր ընտրվել, հենց այդ քաղաքում էր բնակվել ընկեր Սուխովը։ Ֆիլմում նա արտասանում է հետևյալ արտահայտությունը, ահա կհասնեմ Վոլգային, իսկ այնտեղից միչև Սամարա հեշտ է հասնել։

Հուշարձանի տեղադրման նախաձեռնությամբ առաջին անգամ 2006 թվականին հանդես եկավ տեղական քաղաքային դումայի պատգամավոր Միխայիլ Մատվեևը[1]։ Սամարայի Նեկրասովի փողոցում, որից ոչ հեռու տեղադրված է հուշարձանը, ծնվել և ապրել է ֆիլմի սցենարի հեղինակներից մեկը՝ Վալենտին Իվանովիչ Եժովը։

Քանդակագործ Կոնստանտին Չեռնյավսկու կողմից ստեղծված հուշարձանը, գրեթե դիմանկարային նմանություն ունի դերասան Անատոլի Կուզնեցովին, որը փայլուն է խաղացել ընկեր Սուխովի դերը։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից, գրեթե բնականին մոտ չափերով, ձուլվել է Սմոլենսկում և կշռում է 315 կգ, այն տեղադրված է առանց պատվանդանի, անմիջապես գետնին։ Հուշարձանը պատրաստվել է «Ընտանիքի շրջանում» համազգային ծրագրի ֆինանսավորմամբ, քաղաքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով և նվիրաբերվել Սամարա քաղաքին։

Հուշարձանի բացումը կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 7-ին մեծ թվով մարդկանց մասնակցությամբ։ Առողջական խնդիրների պատճառով Անատոլի Կուզնեցովը չկարողացավ ներկա գտնվել հուշարձանի բացմանը, բայց խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Սամարա, իսկ Սուխով Վալենտին Եժովի կերպարը ստեղծողը մահացել էր 2004 թվականին։

Ենթադրվում է, որ ընկեր Սուխովի կողքին կհայտնվեն մաքսատան աշխատակիցներ Վերեշչագինի և Կատերինա Մատվեևնայի հուշարձանները։ Կոնստանտի Չեռնյավսկին պլանավորում է ստեղծել պատկերաքանդակների կոմպոզիցիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Самаре должен появится памятник красноармейцу Сухову!». www.m-matveev.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել