Ընկերության պարադոքս
Ընկերության պարադոքս (անգլ.՝ Friendship paradox), երևույթ, ըստ որի, որպես կանոն, մարդկանց մեծամասնությունն ավելի քիչ ընկեր ունի, քան միջինում իրենց ընկերը[1][2][3][4]։
Պատմություն
խմբագրելԵրևույթը հայտնաբերել է Նյու Յորքի պետական համալսարանի սոցիոլոգ Սքոթ Ֆելդը 1991 թվականին, երբ ուսումնասիրում էր սոցիալական ցանցերը[1]։
Պարադոքսը ճիշտ է նաև ավելի նեղ իմաստով սոցիալական ցանցերի համար, հատկապես՝ համացանցային սոցիալական ցանցերի։ Օրինակ՝ 2012 թվականին այն հաստատվեց Կոռնելի համալսարանի գիտնականների կողմից, որոնք վերլուծեցին Ֆեյսբուքի 721 միլիոն օգտատերի[5]։ Գիտնականները պարզեցին նաև, որ այս պնդումը ճիշտ է Թվիթերի օգտատերերի 98%-ի համար[6]։
Չնայած վարկածի ակնհայտ պարադոքսալ լինելուն՝ այն ստացվում է գրաֆների տեսության և հավանականության տեսության հիմնարար սկզբունքներից, որը կիրառվում է սոցիալական գրաֆի դեպքում[2]։
Մասնավորապես, պարադոքսը կարելի է բացատրել ընտրանքի տեղաշարժումով, որտեղ մեծաքանակ կապեր ունեցող անձինք ավելի մեծ հավանականություն ունեն հայտնվել ընկերների շարքում։
Նմանատիպ դիտարկում կարելի է կատարել նաև այլ փոխկապված համայնքների դեպքում։ Օրինակ՝ մարդկանց մեծամասնության սեռական զուգընկերները միջինում ունեցել են ավելի շատ սեռական զուգընկերներ, քան հենց իրենք[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Feld, Scott L. (1991), «Why your friends have more friends than you do», American Journal of Sociology, 96 (6): 1464–1477, doi:10.1086/229693, JSTOR 2781907.
- ↑ 2,0 2,1 «Друзья по болезни: Парадокс дружбы» (ռուսերեն). Популярная Механика. 2010 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ «Как парадокс дружбы делает ваших друзей лучше, чем вы» (ռուսերեն). QWRT. 2014 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Анатолий Ализар (2015 թ․ սեպտեմբերի 6). ««Парадокс инспекции» встречается повсюду» (ռուսերեն). Geektimes.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-01-04-ին. Վերցված է 2016-08-20-ին.
- ↑ J.P. (2013 թ․ ապրիլի 22). «Why are your friends more popular than you?» (ռուսերեն). The Economist..
- ↑ Kristina Lerman Nathan O. Hodas, Farshad Kooti (2013). «Friendship Paradox Redux: Your Friends Are More Interesting Than You» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Kanazawa, Satoshi (2009), «The Scientific Fundamentalist: A Look at the Hard Truths About Human Nature», Psychology Today, Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 7-ին, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին
{{citation}}
:|contribution=
ignored (օգնություն). - ↑ Burkeman, Oliver (2010 թ․ հունվարի 30), «This column will change your life: Ever wondered why your friends seem so much more popular than you are? There's a reason for that», The Guardian.
Արտաքին հղումներ
խմբագրել- Strogatz, Steven (2012 թ․ սեպտեմբերի 17). «Friends You Can Count On». New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.