Ըմպանակ, ապակե կամ բյուրեղապակյա սպասքի տեսակ՝ սպիրտային խմիչքների օգտագործման համար։

Կոնյակի համար ըմպանակ.

Դրա մեջ պարունակվող հեղուկի մեծ մակերեսի տարածքը նպաստում է դրա գոլորշիացմանը, նեղ վերին մասը պահպանում է բաժակի ներսի բույրը, իսկ կլորացված հատակը թույլ է տալիս բաժակը սեղմել ձեռքում, դրանով իսկ տաքացնելով լիկյորը։

Ըմպանակ հայերեն բառի բառային նշանակությունը դժվարությամբ է տրվում հստակ սահմանմանը, ինչը բնորոշ է ընդհանուր կենցաղային բառապաշարին, որպես կանոն այն փոքր է ու օգտագործվում է թունդ սպիրտային խմիչքների օգտագործման համար։

«Ըմպանակ» բառը ալկոհոլային խմիչքների համար ապակե տարայ ամենատարածված նշանակությունն է, ցույց է տալիս մեծ բառակազմական և ֆրազեոլոգիական հնարավորություններ, ինչը թույլ է տալիս այն համարել նման մասնագիտացված սպասքի չափանիշ[1]։

Ըմպանակի տեսակները խմբագրել

Կախված խմիչքից, բաժակը լինում է։

  • «Օղու»։ Օգտագործվում է դառը խմիչքների համար։ Տարողությունը 50 մլ։
  • «Մադերային»։ Օգտագործվում է թունդ խմիչքների համար։ Տարողությունը 75 մլ։
  • «Ռեյնվեյն»։ Օգտագործվում է սպիտակ չոր և կիսա-չոր գինիների համար։ Տարողությունը՝ 100-150 մլ։ բարձ գունավոր ոտքի վրա։
  • «Լաֆիտային»։ Օգտագործվում է կարմիր գինիների համար։ Տարողությունը՝ 100-125 մլ։
  • «Կոնյակի»։ Օգտագործվում է կոնյակի համար։ Տարողությունը՝ 75-ից մինչև 250 մլ։
  • «Լիկյորի»։ Օգտագործվում է լիկյորի համար։ Տարողությունը՝ 25-30 մլ։ բարձր գունավոր ոտքի վրա։
  • «Կոկտեյլային»։ Օգտագործվում է թունդ կոկտեյլների համար. Տարողությունը՝ 125-150 մլ։ ցածր ոտքի վրա։
  • «Գավաթ» Շամպայնի համար։ Տարողությունը՝ 125-150 մլ։
  • «Ինհալատոր» Օգտագործվում է բարերում կոնյակի համար։ Տարողությունը՝ 100-125 մլ։ Նեղացված բաժակ ընդլայնվող դեպի ներքև ու ցածր ոտքի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել