Էֆեմերներ (հուն․՝ ἐφημερίς – մեկօրյա), տափաստանային, կիսատափաստանային և մասամբ անապատային միամյա բույսեր, որոնց վեգետացիան սահմանափակվում է շատ կարճ ժամանակամիջոցում։

Հայաստանի պայմաններին բնորոշ են գարնանային էֆեմերներ, օրինակ՝ ծտապաշարը, գարնանախոտը, կուժկոտրուկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 102