Էր Տոստիկը և Այդահարը (ռուս.՝ Ер Тостик и Айдахар), ղազախական 3D ձևաչափով լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորները Ժակեն Դանենովը և Ռուստամ Տուրալիևն են։ Մուլտֆիլմը թողարկվել է 2013 թվականի մարտի 21-ին[1]։

Էր Տոստիկը և Այդահարը
ռուս.՝ Ер Тостик и Айдахар
Տեսակկինոնկար
ԹեմաEr Töshtük?
Երկիր Ղազախստան
Լեզուղազախերեն
ԸնկերությունՂազախֆիլմ
Տևողություն67 րոպե
Թվական2013

Սյուժե խմբագրել

Ստորգետնյա թագավորության թագավոր Բապին ձեռնարկել էր մի նենգ ծրագիր։ Նա որոշել է կուլ տալ Արևը` Սամրուկ թռչնի ձուն և դրանով երկրի վրա հավերժ մթություն ստեղծել։ Իմանալով, որ հազար տարին մեկ ծնվում է մի բատիր, որը կարող է կանգնեցնել չարիքը, Բապին իր օգնականների օգնությամբ փորձում է այնպես անել, որ բատիրը չծնվի և չխանգարի իրեն։ Սակայն լույս աշխարհ է գալիս Տոստիկը, որը մեծանում էր ոչ թե օրերով, այլ ժամերով...

Չէ որ մոտենում է այն ժամը, երբ կգա Սամրուկ թռչունը, որպեսզի նոր արև ձու ածի։ Եվ միայն մենամարտը Այդահարի հետ կարող է որոշել մարդկության ճակատագիրը...

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Ղազախերենով.

  • Դուլիգա Ակմոլդա (Էր Տոստիկ),
  • Դիմաշ Աքիմով (Շոինկուլակ),
  • Կունսուլու Շայախմետովա (Բեկտորի),
  • Մերեյ Աջիբեկով (Տուշկանչիկ),
  • Լիդիա Կադեն (Միստան),
  • Նուկետայ Միշբաևա (Աժար),
  • Կադիրբեկ Դեմեսինով (Երնազար),
  • Ակկենժե Ալիմժան (Կանժեկեյ),
  • Կայրատ Դոմբաև (Բապի),
  • Բաուիրժան Կապտագայ (Ակին),
  • Ելդար Օտարբաև (Կրիա),
  • Բեյբիտ Մուսլիմով (Տաուսոգար),
  • Ազամատ Կանապիյաև (Ժելայակ),
  • Երժան Տուսոււպով (Կոլժուտրա)։

Ռուսերենով.

  • Իլյա Շիլկին (Էր Տոստիկ),
  • Ռոման Պրոխորով (Շոինկուլակ),
  • Լիա Նէլսկայա (Միստան),
  • Նինա Ժմերենցկայա (Աժար),
  • Իգոր Լիչադեև (Էրնազոր),
  • Անաստասիյա Տեմկինա (Կենժեկեյ),
  • Օքսանա Բոյչենկո (Բեկտորի),
  • Մերի Աջիբեկով (Ճագարամուկ),
  • Անատոլի Կրեժենչուկով (Բապի),
  • Սերգեյ Նիկոնենկո (Ակին, Կոլժուտրա),
  • Եվգենի Ժումանով (Կրիա),
  • Իլհա Սադիկով (Տաուսոգար),
  • Ֆիլիպ Վոլոշին (Ժելայակ),
  • Դինարա Եգեուբաևա (Գիրք)։

Ֆիլմի ստեղծում խմբագրել

«Էր Տոստիկը և Այդահառը» ստեղծել են երեք տարում[2]։ Սկզբում որոշվել էր ֆիլմը նկարահանվել 2D տեխնոլոգիայով, այսինքն` նկարված։ Հետո որոշվել է մուլտֆիլմը նկարահանել եռաչափ ձևաչափով։ Դրա սյուժեն հիմնականում ղազախստանյան ժողովրդական հեքիաթների վերամշակված տարբերակն է, որը պատմում է հզոր բատիր Էր Տոստիկի` միավորված և վիշապ Այդահար դարձած չար ուժերով ստորգետնյա թագավորության դեմ մենամարտի մասին։

Ֆինանսական ցուցանիշներ խմբագրել

«Ղազախֆիլմի» մամուլի ծառայության տվյալներով` մուլտֆիլմի ստեղծման համար ծախսվել է 1,2 միլիոն դոլար[2]։ Վարձույթի դուրս գալուց հետո, 2013 թվականի մարտի 21-ին, ֆիլմը մի շաբաթում հավաքել է 31,3 միլիոն տենգե (207 հազար դոլար)[3][4]։

Մրցանակներ խմբագրել

Դիպլոմ «Շատ հետաքրքիր սյուժեի համար», «Հեքիաթ» 15-րդ հոբելյանական կինոփառատոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Казахстане стартует прокат первого национального полнометражного мультфильма «Ер Тостык и Айдахар»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  2. 2,0 2,1 «Первый 3D мультфильм "Ер Тостик и Айдахар" обошелся "Казахфильму" в 1,2 миллиона долларов». Газета «Диапазон». 2013 թ․ մարտի 18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «Ер Тостик и Айдахар» в первую неделю заработал 207 тысяч долларов
  4. «Ер Тостик и Айдахар 3D» собрал Т31,3 млн за неделю

Արտաքին հղումներ խմբագրել