Էրմենեկ, քաղաք Կիլիկիայում, Ադանայի վիլայեթի Էրմենեկի գավառակում, Սելևկիայից 120 կմ հեռավորության վրա, համանուն գավառի կենտրոն։

XX դ. սկզբին ուներ 8000 (հայ, թուրք) բնակիչ։ Էրմենեկը հնում հայտնի էր Գերմանիկուպոլիս անունով, որի ավերակները այժմ էլ նշմարվում են քաղաքի շրջակայքում։ Ունեցել է անմատչելի ամրոց (այժմ՝ ավերակ)։ Էրմենեկը եղել է բյուզանդական ամրոց, որին տիրել են Կիլիկիայի Ռուբինյան թագավորները։ XII դ. վերջերին Էրմենեկի բերդատերն էր Հալկամ իշխանը։ 1288-ին Էրմենեկին տիրել է Իկոնիայի սուլթանը։ Էրմենեկի հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 96