Հալկամ Պապեռոնցի

հայ իշխան

Հալկամ Պապեռոնցի (12-րդ դար, Պապեռոն, Լամբրոնի գավառ, Օշինյանների իշխանություն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն - 13-րդ դար), հայ իշխան Կիլիկիայի հայկական իշխանությունում և Կիլիկիայի հայկական թագավորությունում, Մանիոն, Լամոս, Ժամնկա և Անամուռ բերդերի տերը։

Հալկամ Պապեռոնցի
Մանիոնի, Լամոսի, Ժամնկայի և Անամուռի տեր
12-րդ դարի վերջ - 13-րդ դարի սկիզբ
 
Ծննդյան օր 12-րդ դար
Ծննդավայր Պապեռոն, Լամբրոնի գավառ, Օշինյանների իշխանություն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն
Վախճանի օր 13-րդ դար
Դինաստիա Հեթումյաններ
Քաղաքացիություն  Կիլիկիայի Հայկական Իշխանություն և  Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Հայր Սմբատ Հեթումյան

Ռիտայի և Բակուրանի եղբայրը, Կիլիկիայի իշխան, ապա՝ թագավոր Լևոն Բ-ի մորեղբայրը[1]։

Կենսագրություն խմբագրել

1197 թվականին Կիլիկիայի իշխան Լևոն Բ-ի կողմից Ներսես Լամբրոնացու և Պողոս իշխանի հետ, որպես պատվիրակ ուղարկվում է Կոստանդնուպոլիս՝ Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Գ Անգելոսի (1195-1203) մոտ։ 1199 թվականին մասնակցել է Լևոն Բթագադրության արարողությանը, որով Լևոնը հռչակվում է Կիլիկիայի թագավոր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 13․