Էվկլիդեսյան երկրաչափություն

Էվկլիդեսյան երկրաչափություն, մաթեմատիկական համակարգ, որը մշակել է և «Սկզբունքներ» աշխատության մեջ նկարագրել է Ալեքսանդրիացի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը։

Հույն մաթեմատիկոս կարկինով երկրաչափական գործողություններ կատարելիս Աթենքի դպրոց` հեղինակ Ռաֆայել

Աքսիոմներ խմբագրել

Էվկլիդեսյան երկրաչափության հիմքը «Սկզբունքներ» աշխատության մեջ ձևակերպված հինգ աքսիոմներն են․

  1. Ցանկացած կետից մի այլ կետ կարելի է տանել ուղիղ գիծ։
  2. Հատվածը կարելի է անվերջ շարունակել ուղիղով։
  3. Ցանկացած կենտրոնով կարելի է գծել ցանկացած շառավղով շրջան։
  4. Բոլոր ուղիղ անկյունները հավասար են։
  5. Եթե երկու ուղիղներ հատող մեկ այլ ուղիղ նրանց հետ կազմում է ներքին միակողմանի անկյուններ, որոնք փոքր են երկու ուղիղ անկյունից, ապա անվերջ շարունակելով, այդ երկու ուղիղները հանդիպում են այն կողմում, որտեղ անկյունները փոքր են երկու ուղիղ անկյունից։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 85  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվկլիդեսյան երկրաչափություն» հոդվածին։