Էվա դե Գուդե (հոլ.՝ Eva de Goede. մարտի 23, 1989(1989-03-23)[1], Զեյստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4]), հոլանդացի մականորդուհի[5], Հոլանդիայի հավաքականի անդամ։ Եռակի օլիմպիական չեմպիոն (2008, 2012 և 2020)[6][7], 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2014, 2018), Եվրոպայի եռակի չեմպիոն, չեմպիոնների գավաթի խաղարկությունների եռակի հաղթող։ Իսկ նրա ակումբային կարիերան հիմնականում կապված է Ամստերդամի Amsterdamsche Hockey & Bandy Club (AH&BC) ակումբի հետ[8], որտեղ հիմնականում հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Էվա դե Գուդե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 1989(1989-03-23)[1] (35 տարեկան)
Ծննդավայր՝Զեյստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ
Ակումբ՝Amsterdamsche Hockey & Bandy Club?
168 սանտիմետր

Հոլանդիայի կանանց խոտի հոկեյի ազգային հավաքականում Էվան իր նորամուտը նշել է տասնյոթ տարեկանում։ 2012 թվականի օլիմպիական խաղերում Նիդերլանդների հավաքականի տարած հաղթանակում ներդրած զգալի ավանդի համար նրան շնորհվել է Օրան-Նասսաուի շքանշան՝ ասպետի տիտղոսով։ 2020 թվականի Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո ստացել է սպայական կոչում։ Հոլանդիայի կանանց խոտի հոկեյի ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անց է կացրել 88 հանմդիպում, խփել 11 գոլ[9]։

Էվա դե Գուդեն հոկեյի աստղերի մրցանակաբաշխության ժամանակ 2018 և 2020 թվականներին հռչակվել է Տարվա խաղացող՝ FIH Player of the Year[10][11]:

Մրցելույթները օլիմպիադաներում խմբագրել

 
Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Պեկին 2008 խոտի հոկեյ  
Լոնդոն 2012 խոտի հոկեյ  
Ռիո դե Ժանեյրո 2016 խոտի հոկեյ  
Տոկիո 2020 խոտի հոկեյ  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 http://www.fih.ch/events/hockey-stars-awards/hockey-stars-2019/news/
  3. 3,0 3,1 https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2021-39395.html
  4. Cytuj | url = http://www.sports-reference.com/olympics/athletes/de/eva-de-goede-1.html | tytuł = Eva de Goede Biography and Olympic Results | opublikowany = Sports-Reference.com | język = en | data dostępu = 2012-08-21 | archiwum = https://web.archive.org/web/20121214004537/http://www.sports-reference.com/olympics/athletes/de/eva-de-goede-1.html | zarchiwizowano = 14 grudnia 2012
  5. Institute, Johan Cruyff (2022 թ․ դեկտեմբերի 23). «Eva de Goede's return to class - Johan Cruyff Institute». Johan Cruyff Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Eva de Goede». Beijing2008.cn. Beijing Organizing Committee for the Olympic Games. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  7. cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/de/eva-de-goede-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200417235252/https://www.sports-reference.com/olympics/athletes/de/eva-de-goede-1.html |url-status=dead |archive-date=17 April 2020 |title=Eva de Goede |access-date=9 January 2018
  8. «Ah & Bc». Ahbc.nl. 1989 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  9. www.knhb.nl
  10. «De Goede & Van Doren named Players of the Year in 2018 FIH Hockey Stars Awards». fih.ch. International Hockey Federation. 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  11. «Eva de Goede wéér beste hockeyster ter wereld». parool.nl (հոլանդերեն). Het Parool. 2020 թ․ փետրվարի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.

Տես նաև խմբագրել

  • Բազմակի օլիմպիական չեմպիոնների ցանկ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա դե Գուդե» հոդվածին։