Էվանգելոս Կորոնիոս, նաև հայտնի որպես Անգելոս Կորոնիոս (Greek: Ευάγγελος "Άγγελος" Κορωνιός, մարտի 16, 1969(1969-03-16), Աթենք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ ու մարզիչ։

Մասնագիտական կարիերա խմբագրել

Ծնվելով Աթենքում՝ Կորոնիոսը սկսել է բասկետբոլ խաղալ «Պերիստերիի» երիտասարդական ակումբներում 1982 թվականից։ 1986 թվականին սկսել է իր կարիերան «Պերիստերիի» տղամարդկանց ավագ թիմում։ 1998 թվականին տեղափոխվել է «ԱԷԿ Աթենք» ԲԱ, որտեղ խաղացել է երկու մրցաշրջան։ Այնուհետև նա շարունակել է կարիերան «ՊԱՕԿ» (2000–01), «Մարրուսի» (2001–03), «Պանիոնիոս» (2003–04) և վերջապես «Օլիմպիակոս» (2004–05) թիմերում։

Բասկետբոլից հեռանալու պահին Բասկետբոլի Հունաստանի առաջնության կարիերայի վիճակագրական ոչ պաշտոնական առաջատարներից էր իր հավաքած 7,080 միավորներով[1]։ Նա մասնակցել է հունական բասկետբոլի բարձր մակարդակի լիգայի 448 խաղերի[1]։ Նրա հավաքած միավորներին գերազանցել է Դիմիտրիս Դիամանտիդիսը[2]։

Կարիերա Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Կորոնիոսը Հունաստանի բասկետբոլի բարձրագույն խմբի հավաքականի անդամ էր։ Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի հետ խաղացել է ՖԻԲԱ-ի 1992 թվականի Եվրոպայի օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարում, 1997 թվականին՝ ՖԻԲԱ-ի Եվրաբասկետում, 1998 թվականին՝ ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում, իսկ 1999 թվականին`ՖԻԲԱ-ի Եվրասամբարում։ Նա նաև նվաճել է արծաթե մեդալ 1991 թվականի Միջերկրածովյան խաղերում։

Մարզչական կարիերա խմբագրել

2005–2006 մրցաշրջանում Կորոնիոսը սկսել է մարզչական կարիերան՝ աշխատելով որպես գլխավոր մարզիչ Ալիմոսում։ Հաջորդ մրցաշրջանը (2006–2007) անցկացրել է որպես «Սպորտինգ» թիմի մարզիչ և նրանց հետ միասին նվաճել է Հունաստանի 2-րդ դիվիզիոնի առաջնությունը։

2007 թվականի ամռանը նշանակվել է ԱԷԿ Աթենքի նոր գլխավոր մարզիչ, բայց հոկտեմբերի 25-ին նա որոշել է «անձնական պատճառներով» հրաժարական տալ։ Այնուհետև 2011 թվականի հունվարին նշանակվել է ԱԷԿ-ի նոր գլխավոր մարզիչ՝ Մինաս Գեկոսի այդ պաշտոնից հեռանալուց հետո։ Դրանից հետո նա «Կավալա» թիմի գլխավոր մարզիչն էր, որից հետո որպես մարզիչի օգնական վերադարձել է ԱԷԿ Աթենք։

Ձեռքբերումներ որպես խաղացող խմբագրել

Պրո ակումբներ խմբագրել

  • 5× Հունական լիգայի աստղ (1994, 1996, 1997, 1998, 2000)
  • Հունաստանի բասկետբոլի գավաթակիր (2000)
  • Սապորտայի գավաթակիր (2000)
  • Եվրոլիգայի ամենաարժեքավոր խաղացող
  • Հունաստանի բոլոր աստղերի մրցույթի չեմպիոն (2004)
  • Հունաստանի լիգայում խաղացված բոլոր ժամանակների խաղերի ոչ պաշտոնական առաջատար (սկսած 1986–87 մրցաշրջանից)
  • Հունաստանի լիգայում խաղացված բոլոր ժամանակների խաղերի գնդակին տիրելու ոչ պաշտոնական առաջատար (սկսած 1986–87 մրցաշրջանից)
  • Հունաստանի լիգայում խաղացված բոլոր ժամանակների խաղերի ոչ պաշտոնական լավագույն ռմբարկու 7,080 միավորով (սկսած 1986–87 մրցաշրջանից)
  • Հունաստանի լիգայի բոլոր ժամանակների խաղերի ոչ պաշտոնական առաջատար ըստ 3 միավորանոց նետումների (սկսած 1986–87 մրցաշրջանից)
  • Հունական բասկետբոլային առաջնության բոլոր ժամանակների 6-րդ առաջատար ռմբարկու 7,080 ընդհանուր հաշվով (1963–64 մրցաշրջանից մինչ այժմ)[3]
  • Eurobasket.com ինտերնետային կայքի Հունական բասկետբոլի փառքի սրահի անդամ

Հունաստանի հավաքական խմբագրել

  • 1991 թվականի միջերկրածովյան խաղեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Τα ρεκόρ της Α1». sport24.gr. 2007 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Avramidis, Giannis (2011 թ․ հոկտեմբերի 23). «Μία... Α1 γεμάτη πράσινα ρεκόρ». Prasinanea.gr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  3. Τα “κανόνια” του ελληνικού Πρωταθλήματος: Άγγελος Κορωνιός (el).

Արտաքին հղումներ խմբագրել