Էստոնիայի ռազմաօդային ուժեր

Էստոնիայի ռազմաօդային ուժեր (էստ․՝ Eesti Õhuvägi), Էստոնիայի զինված ուժերի երեք հիմնական կառույցներից մեկն է։

Էստոնիայի ռազմաօդային ուժերի զինանշանը
Էստոնիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ

Պատմություն

խմբագրել

1918 թ.-ի նոյեմբերին ինժեներական զորքերի կազմում ստեղծվեց օդային փոքրիկ ստորաբաժանում, որը դեկտեմբերին վերազինվեց որպես առանձին մարտկոց։ 1919 թ.-ի մարտին այն դարձավ գումարտակ։ Ռազմակայանը կազմված էր ինքնաթիռներից, որոնք մնացել էին կայսերական բանակից և Յուդենիչի հյուսիսարևմտյան սպիտակ բանակից։ Առկա էին նաև Ֆիլիանդիայից և Մեծ Բրիտանիայից ստացված ինքնաթիռներ։ 1919 թ.-ի վերջին Էստոնիայի ռազմաօդային ուժերի կազմված էին 40 ինքնաթիռներից։

1919 թ.-ի սեպտեմբերի 1-ին ստեղծվել է օդաչուական դպրոցը։

1921 թ.-ին ռազմաօդային ուժերը, որոնք արդեն հանդիսանում էին բանակի առանձին ճյուղ, ստեղծեցին ռազմաօդային գունդ։ Այն տեղակայված էր Տալլինում և ենթարկվում էր Ներքին զորքերի շտաբին։ 1930 թ.-ին Տալլինի ռազմաօդային գունդը բաժանվեց երեք առանձին դիվիզիոնների։ Ստեղծվեց հակաօդային պաշտպանության ստորաբաժանում, որը կազմված էր հակաօդային շտաբից և հրետանային հակաօդային ուժերից։ 1930-1932 թթ.-ին գռազմաօդային ուժերը համալրվեցին նոր ինքնաթիռներով։ 1932 թ.-ին ստեղծվեց ծովային ռազմաօդային ջոկատը։ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո Էստոնիայի ռազմաօդային ուժերը դադարեցին գոյություն ունենալ, սակայն զինտեխնիկայի մեծ մասը շարունակվում էր օգտագործվել արդեն Կարմիր բանակի կողմից։ Էստոնիայի անկախացումից հետո կազմավորվեցին Էստոնիայի ռազմաօդային ուժերը։

Ստորաբաժանումները

խմբագրել

Էստոնիայի ռազմաօդային ուժերը կազմված են հետևյալ ստորաբաժանումներից՝

  • Ռազմաօդային ուժերի շտաբ (էստ․՝ Õhuväe Staap)[1]
  • Ռազմակայաններ (էստ․՝ Lennubaas)[2]
  • Օդային դիտարկման դիվիզիոն (էստ․՝ Õhuseiredivisjon)[3]

Տեղակայման վայր

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել