Էռնստ Նեիզվեստնիի գեղարվեստական թանգարան

Էռնստ Նեիզվեստնիի գեղարվեստական թանգարան (ռուս.՝ Художественный музей Эрнста Неизвестного), պետական թանգարան Եկատերինբուրգում[1]՝ նվիրված քանդակագործ և նկարիչ Էռնստ Նեիզվեստնիի (1925-2016 թթ.) գործունեությանը, ով ծնվել է Եկատերինբուրգում։ Համարվում է «Սվերդլովսկի գավառագիտական թանգարանի» մասնաճյուղ[2]։ Սա Էռնստ Նեիզվեստնիի առաջին թանգարանն է Ռուսաստանում, որը բացվել է արվեստագետի ծննդյան 88-րդ- ամյակին, 2013 թվականի ապրիլի 9-ին[3], Եկատերինբուրգի մի շարք հասարակական գործիչների նախաձեռնությամբ և Սվերդլովսկի մարզի նահանգապետի աջակցությամբ։

Էռնստ Նեիզվեստնիի գեղարվեստական թանգարան
Տեսակթանգարան և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՎայրԵկատերինբուրգ
Հիմնադրվել էապրիլի 9, 2013
Կայքen-artmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը գտնվում է Եկատերինբուրգի կենտրոնում, XIX դարի վերջի պատմական շենքում (նախկինում՝ այսպես կոչված, «Ու. Օ. Պետելինի տուն», XIX դարի 1-ին կես, մշակութային ժառանգության օբյեկտ)։ Քարե տունը գտնվում է Դոբրոլյուբովա փողոցի (նախկինում՝ Հիվանդանոցի փողոց) կարմիր շարքում, Ռուսաստանի նախագահի Ուրալի դաշնային օկրուգի ներկայացուցչի նստավայրի հակառակ կողմում։

Էռնստ Նեիզվեստնիի գեղարվեստական թանգարանը հիմնված է գեղանկարների (հաստոցային) և գրաֆիկական աշխատանքների (գծանկարներ, հաստոցային փորագրություններ, գրքային նկարազարդումներ), փոքր քանդակների, զարդերի, գրքերի պատկերազարդումների և բացառիկ լուսանկարների, էլեկտրոնային արխիվի և արվեստագետի անձնական իրերի վրա։ Հավաքածուի համար հիմք են հանդիսանում հեղինակային բնօրինակները, այդ թվում, մասնավորապես, թանգարանին նվիրաբերված գործեր, ինչպես նաև պաշտոնական սահմանափակ հրատարակություններ, նյութեր արվեստագետի անձնական արխիվից, լուսանկարներ և համացանցի էլեկտրոնային արխիվային նյութեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Художественный музей Эрнста Неизвестного». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  2. «Художественный музей Эрнста Неизвестного». izi.TRAVEL (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  3. «Художественный музей Эрнста Неизвестного - Музеи Екатеринбурга, адрес, сайт». 101Hotels.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել