Էռնա Էլիզբարյան

հաղորդավարուհի

Էռնա Աշոտի Էլիզբարյան (հունվարի 29, 1977(1977-01-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավարուհի, «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան։

Էռնա Էլիզբարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1977(1977-01-29) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի

Կենսագրություն խմբագրել

Էռնա Էլիզբարյանը ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։ 6 տարեկանից զբաղվել է լողով։ 1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցը։ 1995-1999 թվականներին սովորել է Երևանի Տնտեսաիրավագիտական Համալսարանում։ Ստացել է իրավաբան-քրեագետի որակավորում։ 1997 թվականից որպես հաղորդավար աշխատել է Ազգային հեռուստատեսությունում։ Վարել է «Այլ ալիք» մշակութային հաղորդաշարը, ուղիղ եթերում՝ «Կիրակի» մշակութային ծրագիրը, թղթակցել է «Գամմա» մշակութային շաբաթաթերթին[1]։ 1998-2003 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնում։ 2000 թվականին աշխատանքի է անցել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունում, որպես «Քրեական ժամ» հաղորդաշարի մեկնաբան, թղթակցել է «02» շաբաթաթերթին։ Էռնա Էլիզբարյանը 2003 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբանն է[2]։

2018 թվականին պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էռնա Էլիզբարյանը՝ կարիերայի, անձնականի և շիկահերների մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Իմ 365 օրերն էլ փոփոխական էին՝ հուզականից մինչև գիտակցական». Էռնա Էլիզբարյան
  3. Էռնա Էլիզբարյանը հեռուստատեսության բնագավառում երկարամյա աշխատանքի համար շնորհակալագիր է ստացել Երևանի քաղաքապետից