Էջանց, հիշագիր, կուստոդ (լատին․՝ custod՝ պահակ), գրքի էջի տեքստատակի աջ եզրին դրվող բառ կամ վանկ, որը հաջորդ էջի 1-ին բառի (վանկի) կրկնությունն է։ Օգտագործվել է միջնադարում ձեռագիր և հնատիպ գրքերում թերթերի հերթականությունը պահելու համար։ XV-XVI դարերում փոխարինվել է էջահամարով։

Ներքևի դաշտի աջ անկյունում կարելի է տեսնել էջանցը

Օգտագործվում էին հին գրքերում, որպեսզի կազմարարին օգներ ճիշտ հերթականությամբ դասավորել էջերն ու նոթատետրերը[1]

Պատմություն խմբագրել

Էջանցներն առաջին անգամ հայտնվում են միջնադարյան ձեռագրերում։ Դրանք օգտագործվել են նաև 15-րդ դարավերջի տպագիր գրքերում։ Առավել հաճախ հանդիպում է 16-րդ դարի գրքերում։ 18-րդ դարի վերջում տպագրական տեխնոլոգիաների փոփոխությունների պատճառով էջանցները անցնում են գրքի էջերից։

էջանցի մեկ այլ գործառույթի մասին գրել է Թեոդոր Լոու Դե Վինը (անգլ.՝ Theodore Low De Vinne) «Ճիշտ կազմություն» (անգլ.՝ Correct Composition, 1901 թվական)․ տեղեկատուում[2]։

  Ավելի քան երեք դար տպագրիչներն ամեն էջի ներքևի լուսանցքում տեղադրում էին հաջորդ բառի առաջին բառը կամ առաջին վանկը։ Էջանցը պետք է օգներ ընթերցողին` երկու էջերի միջև կապը ավելի պարզ դարձնելով. բայց այժմ էջանցները չեն օգտագործվում, և ոչ ոք չի պահանջում դրանք վերադարձնել։  

Ժամանակակից տեղեկատուներում և բառարաններում էջախորագրերն ու էջանցները նման են, և, հավանաբար, ծագում են դրանից, բայց նրանք այլ դեր են խաղում. հեշտացնում են գրքում բառ գտնելը։

Մեր ժամանակներում էջանցներն օգտագործվում են եկեղեցա-սլավոնական տեքստերում, հատկապես պաշտամունքի ժամանակ բարձրաձայն կարդացվող տեքստերում։ Նրանց ներկայությունն օգնում է չընդհատվել էջը շրջելիս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кустода(չաշխատող հղում) // Стефанов С. И. Реклама и полиграфия: опыт словаря-справочника.— М.: Гелла-принт, 2004. — 320 с: ил. — (Рекламные технологии).
  2. De Vinne, Theodore Low The Practice of Typography: Correct Composition: A Treatise on Spelling Abbreviations, the Compounding and Division of Words, the Proper Use of Figures and Numerals, Italic and Capital Letters, Notes, Etc., With Observations on Punctuation and Proof-Reading. — Second. — New York: The Century Company, 1901. — С. 142—143.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։