Ինֆորմատիկայում էջանշան տերմինը (անգլերեն՝ bookmark) օգտագործվում է նույն իմաստով, ինչ գրքի էջանշանը, որը նախատեսված է օգնել ընթերցողին հեշտ գտնելու այն էջը, որտեղ նա կանգ է առել։ Դրանք հիմնականում հանդիպում են տեքստային խմբագրման կամ ինտերնետ զննարկման ծրագրերում։

Տեքստի խմբագրում խմբագրել

Տեքստերի խմբագրման էջանշանը գրքային էջանշանի էլեկտրոնային տարբերակն է։ Էջանշանը նախատեսված է հիշելու էջի համարը հետո այն բացելու համար։ Նմանատիպ գործառույթ գոյություն ունի զարգացման որոշ միջավայրի համար, որը թույլ է տալիս նշել կոդ աղբյուրը՝ այնուհետև այնտեղ մուտք ունենալու համար։

Ինտերնետ զննարկում խմբագրել

Mozilla Firefox ծրագրի էջանշանի սեփականությունը

Հայտնի նաև bookmark, favorite կամ signet անունների տակ, ինտերնետ զննարկիչների էլեկտրոնային էջանշանը թույլ է տալիս օգտագործողին էջանշան դարձնելով հիշել տալ որևէ վեբ հասցե՝ այն ցանկացած ժամանակ բացելու նպատակով։ Այս էջանշանները հնարավոր է ձայնագրել և կիսել այնպիսի վեբ կայքերում, ինչպես օրինակ del.icio.us կայքը։

Սոցիալական էջանշան խմբագրել

del.icio.us կայքի նման կայքերում սոցիալական էջանշանները օգտագործողին թույլ են տալիս ձայնագրել իր սիրելի էջերը արդեն կայքի սերվերների վրա։ Օգտագործողը ոչ թե ճյուղավորված համակարգի միջոցով է դասակարգում իր սիերելի կայքերը, այլ էջանշանների։ Այս կայքերի սոցիալական կողմը բացատրվում է, որ յուրաքանչյուր օգտագործողի էջանշան տեսանելի են բոլորի կողմից։ Այսպես հնարավոր է որոնում կատարել էջանշանների միջև՝ որևէ կատեգորիայում որոնելով ամենահայտնի վեբ կայքերը կամ ուսումնասիրել որևէ մեկի նախընտրությունների բնագավառները՝ նրա էջանշանների հոսանքի զննարկման միջոցով։ Այս գործիքի միակ ֆրանսերենով տարբերակը հասանելի է Orange.fr կայքում։ Փաստորեն del.icio.us կայքի պես Orange-ը ունի սիրելի կայքերը պահելու և կիսելու իր սեփական ծառայությունը, որը կոչվում է Orange Favoris, այն հասանելի է http://favoris.orange.fr հասցեում։ Պետք է ասել, որ US ծառայության ֆրանսերեն սխալ տարբերակի պատճառով ոչ մի այլ ֆրանսերեն գործիք չի գործում այս պահին։