Էջահամար, էջաթիվ, հրատարակչության էջի կամ սյան հերթական համարը։

Պատմություն խմբագրել

Դրվում է էջի վերևի կամ ներքևի դրսի ան­կյունում, մեջտեղում։ Չեն համարակալվում հատուկ էջերը (տիտղոսաթերթ, տիտղոսատ), ներդիրները և ողջ երեսով պատկերազարդված էջերը։

Համարակալվում է հիմականում արաբական թվերով, երբեմն(նախաբան, ներածություն, վերջաբան)՝ տառերով կամ հռոմեական թվերով։

Տպագիր գիրքն առաջին անգամ համարակալվել է 1470 թվականին, բայց վերջնականապես արմատավորվել է 16-րդ դարի կեսերին, փոխարինել է էջանցին։

18-րդ դարի վերջում Է, հաստատվել է էջի ներքևի լուսանցքի մեջտեղում։ Մերկ թվի տպավորություն չթողնելու համար թվի աջ ու ձախ կողմերից ավելացրել են գծիկներ կամ զարդարուն «բեղիկներ»։

Հայերեն առաջին տպագիր գրքերում համարակալվել են միայն տետրերն ու դրանց առաջին մի քանի էջերը՝ հայերենի այբուբենի տառերով, նշանակվել են նախ մամուլի, ապա՝ էջերի համարները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։