Էպիֆիտոտիա (հունարեն epi – վրա, վեր, միջև և phyton – բույս), բույսերի վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածումը զգալի տարածություններում՝ որոշակիժամանակի ընթացքում։ Էպիֆիտոտի ձևով սովորաբար ի հայտ են գալիս հացազգիների ժանգը և մրիկը, կարտոֆիլի ֆիտոֆտորոզը, խնձորենու քոսը և այլ վարակիչ հիվանդություններ։ Սովորաբար էպիֆիտոտիա ծագում է հիվանդության առանձին օջախներից՝ նպաստավոր պայմանների դեպքում։ Բուսախտածին միկրո օրգանիզմները տարածվում են արգելափակված տեղերից և վարակում են մեծ թվով բույսերի։ Հարուցչի միքանի սերունդ գոյանալու արդյունքում ստեղծվում են հիվանդության նորխոշորացված օջախներ, ընդլայնվում է ախտահարման շրջանը (զոնան), առաջանում՝ Է.։ Կախված հիվանդության տեսակից, հարուցչի, տերբույսի և արտաքին գործոնների առանձնահատկություններից՝ Է զարգանում է արագ կամ դանդաղ, նպաստավոր պայմաններում պարբերաբար բռնկումներով։ Պայքարի միջոցառումները կախված են հիվանդության առանձնահատկություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։