Էնկամպ
Էնկամպ (կատ.՝ Encamp), Անդորրայի 7 շրջաններից մեկը։ Գտնվում է Անդորրայի արևելյան մասում։ Քաղաքում գործում է Էնկամպ ֆուտբոլային ակումբը, որը Անդորրայի երկակի չեմպիոն է դարձել։ Շրջանի բնակչության մեծամասնությունը խոսում է կատալաներեն։ 2012 թ-ի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 12051 մարդ[1], իսկ տարածքը՝ 84 կմ²։ Այն իր մեծությամբ երրորդ շրջանն է Անդորրայում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Departament d'Estadística»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-10-ին։ Վերցված է 2017-10-15