Էնթոնի Փոլ Պետիս (անգլ.՝ Anthony Paul Pettis, հունվարի 27, 1987(1987-01-27), Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի խառը ոճի բռնցքամարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում։ UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն է։ Հանդիսանում է WEC-ի թեթև քաշային կարգի վերջին չեմպիոնը։

Էնթոնի Պետիս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1987(1987-01-27) (37 տարեկան)
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունDominican High School?
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ և թեքվանդոյի մարզիկ
ԱնդամությունRoufusport?
 Anthony Pettis Վիքիպահեստում

2019 թվականի հոկտեմբերի դրությամբ նա գտնվում է թեթև քաշային կարգում և կիսամիջին քաշային կարգում 11-րդ հորիզոնականում[1]։ Ըստ հեղինակավոր ufc.com վարկանիշի՝ Պետիսը թեթև քաշային կարգում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[2] 2015 թվականին և 8-րդը լավագույն մարտիկների ցուցակում՝ անկախ քաշային կարգից[3], սակայն հիմա նա չի ներառված լավագույն տասնյակի մեջ։ Էնթոնի Պետիսը մի շարք սպորտային հրատարակությունների մրցանակակիր է, ինչպիսիք են Sherdog, FIGHT! Magazine, MMA Live և այլն։

Գործունեություն խմբագրել

Էնթոնիի MMA պրոֆեսիոնալ դեբյուտը տեղի է ունեցել 2007 թվականի դեկտեմբերին։ Նա մնացել է անպարտելի 8-0-ի ռեկորդով Վիսկոնսին նահանգի Միլուոկիում անցկացրած բոլոր մարտերում, նախքան WEC-ում դեբյուտը։

Պետիսին մարզում է MMA հայտնի մարզիչ Ջեֆ «Duke» Ռուֆուսի մոտ՝ Ռուֆուսպորտ կազմակերպության անդամը և ղեկավարը, որը մարզում է այնպիսի մարտիկների, ինչպիսիք են Ալան Բելչերը, Էրիկ Կոխը, Բեն Ռոտվելը, Բեն Ասքրենը և Դենի Դաունսը։

Տիտղոսներ և ձեռքբերումներ խմբագրել

Ընդհանուր մենամարտեր խմբագրել

  • Ultimate Fighting Championship
    • UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն (1 անգամ)
    • Տիտղոսի մեկ հաջող պաշտպանույթյուն
    • «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (2 անգամ) ընդդեմ Ջո Լոուզոնի, Դոնալդ Սերոնեի
    • «Երեկոյի ցավեցնող հնարք» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Բենսոն Հենդերսոնի
    • «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ւնդեմ Հիլբերտ Մելենդեսի
    • «Տարվա լավագույն ցավեցնող հնարք» մրցանակի մրցանակակիր (2013) ընդդեմ Բենսոն Հենդերսոնի
  • World Extreme Cagefighting
    • WEC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն (1 անգամ, վերջինը)
    • «Եկեոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Դենի Կաստիլյոի
    • «Երեկոյի խեղդող հնարք» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Շեյն Ռոլլերի
    • «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Բենսոն Հենդերսոնի
  • Gladiators Fighting Series
    • GFS-ի թեթև քաշային կարգի չեմպիոն (1 անգամ)
    • Տիտղոսի մեկ հաջող պաշտպանություն
  • Sherdog
    • Տարվա առաջխաղացում (2010)[4]
  • USA Today
    • Տարվա լավագույն մենամարտ (2010) ընդդեմ Բենսոն Հենդերսոնի[5]
  • MMAFighting.com
    • Տարվա լավագույն մենամարտ (2010) ընդդեմ Բենսոն Հենդերսոնի[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «UFC Fighter Rankings» (անգլերեն). ufc.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. «Sherdog's Official Mixed Martial Arts Rankings» (անգլերեն). sherdog.com. 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. Staff (2015 թ․ սեպտեմբերի 7). «Sherdog.com's Pound-for-Pound Top 10» (անգլերեն). sherdog.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Sherdog's 2010 Misc. Awards» (անգլերեն). sherdog.com. 2011 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. Sergio Non (2010 թ․ դեկտեմբերի 23). «USA TODAY 2010 MMA Awards: New faces appear» (անգլերեն). usatoday.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Ray Hui (2010 թ․ դեկտեմբերի 27). «Fight of the Year: Anthony Pettis vs. Ben Henderson» (անգլերեն). mmafighting.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.