Վիլայաթ Էյվազով
Վիլայաթ Սուլեյման օղլու Էյվազով (հունիսի 28, 1968, Ապրակունիս, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախարար (2019 թվականի հունիսի 20-ից[1]), գեներալ-գնդապետ[2]։
Վիլայաթ Էյվազով ադրբ.՝ Eyvazov Vilayət Süleyman oğlu | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Ապրակունիս, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | The Police Academy of the Ministry of Internal Affairs of the Republic of Azerbaijan? |
Մասնագիտություն | պետական ծառայող |
Զբաղեցրած պաշտոններ | Ներքին գործերի նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Vilayat Eyvazov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎիլայաթ Սուլեյման օղլու Էյվազովը ծնվել է 1968 թվականին Ջուղայի շրջանի Աբրագունուս գյուղում։ 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Ադրբջանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանական ակադեմիան։
Արագացված ծառայություն է անցել Ադրբեջանի զինված ուժերում։ 1994 թվականի նոյեմբերից ծառայում է ներքին գործերի մարմիններում։ Իր ծառայությունը սկսել է որպես քրեական հետախուզության ոստիկան հետագայում դարձել է Ադրբեջանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։
2001-2005 թվականներին աշխատել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում որպես պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ։
Ադրբեջանի Նախագահի №753 կարգադրությամբ 2005 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի տեղակալ։
2019 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն մեկ այլ հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարար[3]։
Նվաճումներ
խմբագրելՊարգևատրվել է հանցավորության դեմ պայքար ծավալելու, սահմանադրության պահպանման և պետական համակարգի անվտանգության ապահովման համար տարբեր շքանշաններով։
2004 թվականին Ադրբեջանի նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի, 2006 թվականին գեներալ-լեյտենանտի, իսկ 2019 թվականի հունիսի 21-ին գեներալ-գնդապետի կոչումներ։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է ունի երեք երեխա։ Ունի եղբայր, իսկ քույրը մահացել է 2019 թվականի հոկտեմբերին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Вилаят Эйвазов назначен министром внутренних дел» (ռուսերեն). Oxu.Az. 2019 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Эйвазов Вилаят Сулейман оглы» (ռուսերեն). www.mia.gov.az. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Big changes at the top of the security sector in Azerbaijan». Common Space. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.(չաշխատող հղում)