Էմմա Էֆրաիմովնա Մոշկովսկայա (ամուսնության ընթացքում՝ Լիմբերգ, ապրիլի 15, 1926(1926-04-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 1981(1981-09-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մանկական բանաստեղծուհի և արձակագիր։

Էմմա Մոշկովսկայա
Ծնվել էապրիլի 15, 1926(1926-04-15)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1981(1981-09-02)[1] (55 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի
Ժանրերվիպակ

Ավարտել է Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի (1954) վոկալի դասարանը, աշխատել է Արխանգելսկի ֆիլհարմոնիայում (մեցցո-սոպրանո)։  Ստեղծագործական ուղու սկզբում ստացել է Սամուիլ Մարշակի հավանությունը։ 1962 թվականին լույս է տեսել «Քեռի Գունդ» երեխաների համար նախատեսված բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որին հաջորդել են բանաստեղծությունների և հեքիաթների ավելի քան 20 ժողովածուներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի համար։ ԽՍՀՄ գրողների միության անդամ է 1964 թվականից։

Մոշկովսկայայի բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրել խորհրդային կոմպոզիտորները (մասնավորապես՝ Զառա Լևինը)։ Մոշկովսկայայի մասին հուշ-ակնարկ է գրել 1983 թվականին Յուննա Մորիցը։

Մոշկովսկայան հաճախ ընդգծում էր, որ իր պոեզիան ինքնադրսևորման յուրօրինակ ձև է, որ նա գրում է ոչ թե երեխաների համար, այլ իր մասին, փոխանցում է աշխարհի սեփական զգացողությունը մանկության չկորցրած հուզական հիշողության շնորհիվ[2]։

Խորհրդային բժիշկ-գիտնականներ Շաբսայ Դավիդովիչ Մոշկովսկու և Միխայիլ Դավիդովիչ Մաշկովսկու, ինչպես նաև բևեռային օդաչու Յակով Դավիթի Մոշկովսկու զարմուհին է։

Գրքեր խմբագրել

  • Առաջին սավառնակը (ռուս.՝ Первый планёр — М.: Малыш, 1964. — 20 с.)
  • Երկիրը պտտվում է։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Земля кружится!: Стихи. — М.: Детская литература, 1966. — 64 с.)
  • (ռուս.՝ Зяблик согрелся. — М.: Малыш, 1967. — 60 с.)
  • Ուր է մայր մտնում արևը (ռուս.՝ Куда садится солнце.) — М.: Детская литература, 1967. — 16 с.
  • Նվերներ այգում (ռուս.՝ Подарки в парке. — М.: Сов. Россия, 1967. — 20 с.)
  • Ուրախ խանութ։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Веселый магазин: Стихи. — М.: Детская литература, 1968. — 16 с.)
  • Ինչպես գորտը սովորեց կռռացնեկ (ռուս.՝ Как лягушки научились квакать. — М.: Малыш, 1968. — 14 с.)
  • Ես կնկարեմ արև։ Պատմվածքներ ու բանաստեղծություններ առաջին դասարանցիների մասին (ռուս.՝ Я нарисую солнце: Рассказы и стихи о первоклассниках. — М.: Детская литература, 1968. — 32 c.)
  • Ստվեր և օր (ռուս.՝ Тень и день. — М.: Детская литература, 1968. — 63 с.)
  • Впередсмотрящий: Стихи для дошкольного возраста. — М.: Детская литература, 1969. — 16 с.)
  • Տունը կառուցել են բոլորի համար (ռուս.՝ Дом построили для всех. — М.: Детская литература, 1970. — 110 с.)
  • Աշխարհում ապրում էր Գորշ Այծը (ռուս.՝ Жил был на свете Серенький Козлик: Сказки в стихах и в прозе. — М.: Детская литература, 1971. — 64 с.)
  • Քաղաքավարի խոսք։ Հեքիաթ (ռուս.՝ Вежливое слово: Сказка. — М.: Детская литература, 1974.)
  • Արևը լվացվում է (ռուս.՝ Солнышко умывается. — М., 1974.)
  • Ուրախ քամի։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Веселый ветер: Стихи. — М.: Детская литература, 1975. — 127 с.)
  • Ո՞վ է ամենաբարին (ռուս.՝ Кто самый добрый. — М.: Советская Россия, 1975. — 30 с.)
  • Մենք խաղում ենք խանութ (ռուս.՝ Мы играем в магазин. — М.: Детская литература, 1975. — 16 с.)
  • Զբոսանք հայրիկի հետ։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Прогулка с отцом: Стихи. — М., 1976.)
  • Մաքուր երգ։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Чистая песенка: Стихи. — М.: Детская литература, 1976. — 63 с.)
  • Մենք խաղում ենք դպրոց (ռուս.՝ Мы играем в школу. — М.: Детская литература, 1977. — 24 с.)
  • Գիրք ընկերոջ համար։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Книга для друга: Стихи. — М.: Детская литература, 1978. — 40 с.
  • Ժլատը (ռուս.՝ Жадина.) — М.: Малыш, 1979. — 10 с.)
  • Լավ լուրեր։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Хорошие вести: Стихи. / предисл. И.Токмаковой. — М.: Детская литература, 1982. — 95 с.)
  • Ծառ պապը։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Дедушка Дерево: Стихи. / сост. И.Токмакова. — М.: Детская литература, 1986. — 48 с.)
  • Հարյուր երեխա՝ մանկապարտեզ։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Сто ребят — детский сад: Стихи. — М.: Малыш, 1991. — 38 с.)
  • Ինչպիսին են լինում նվերները։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Какие бывают подарки: Стихи. — М.: Оникс 21 век, Центр общечеловеческих ценностей, 2003. — 63 c.)
  • Երջանիկ կղզի։ Բանաստեղծություններ (ռուս.՝ Счастливый остров: Стихи. — М.: Оникс 21 век, 2003. — 64 c.)
  • Ապրում էր աշխարհում մի մարդուկ... (ռուս.՝ Жил на свете один человечек…)
  • Խորամանկ պառավները։ Բանաստեղծությունների ժողովածու (ռուս.՝ Хитрые старушки: Сборник стихов.— М.: Махаон, 2012. — 80 с.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. Русские детские писатели XX века. Биобиблиографический словарь. — С. 295.

Գրականություն խմբագրել

  • Глоцер В. И. Мошковская // Краткая литературная энциклопедия. Т. 4: Лакшин — Мураново. — М.: Сов. энцикл., 1967. — С. 998.

Արտաքին հղումններ խմբագրել