Էմմա Միհրանյան

հայ խորհրդային կոմպոզիտոր

Էմմա Վարդանի Միհրանյան (հունվարի 4, 1940(1940-01-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 1992(1992-12-08)[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ։

Էմմա Միհրանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 4, 1940(1940-01-04)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 8, 1992(1992-12-08)[1] (52 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և մանկավարժ
ԱշխատավայրԿոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1968)

Կենսագրություն

խմբագրել

Էմմա Միհրանյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի կոմպոզիցիայի բաժինը (դասատու՝ Էդուարդ Բաղդասարյան)։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Գրիգոր Եղիազարյանի դասարան)։ 1967 թվականից դասավանդել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում[2][3]։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Գրել է հիմնականում մանկական երաժշտություն (այդ թվում՝ «Մանկական երգեր՝ դաշնամուրի նվագակցությամբ», 1983)։ Ուշագրավ են «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման համար գրած երաժշտությունը և Մանկական պատկերասրահի տպավորությամբ ստեղծած «Մանուկների աչքերով» սիմֆանիկ սյուիտը։ Տիկնիկային ներկայացումների համար գրել է «Թզուկի երգը», «Ուլիկների նոր արկածները», «Փչան Թորոսը», «Խիպիլիկը» և այլ գործեր։ Հեղինակ է դաշնամուրի սոնատինի (1977), նաև կինոերաժշտության («Անուշ մայրիկը», «Ծերունին ու քամին», գեղարվեստական, «Կոնդ», «Սպիտակ քաղաք», վավերագրական)։

Միհրանյանի մեծածավալ ստեղծագործությունները «Պատանեկան» սիմֆոնիան է (կատարել են նաև Սևաստոպոլի և Յալթայի սիմֆոնիկ նվագախմբերը) և ալտի կոնցերտը։ Կազմել է «Պիեսներ և սոնատիններ։ Դաշնամուրի համար» (1985) նոտաների ժողովածուները։ Հայաստանի կոմպոզիտորների միության մանկապատանեկան գեղագիտական դաստիարակչության հանձնաժողովի նախագահ։

Վարել է «Աղբյուր» հեռուստահաղորդաշարը, «Երաժշտական աշխարհ» ռադիոհաղորդաշարը։

Ֆիլմեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայ երաժշտության հանրագիտարան, էջ 459
  2. Мигранян Эмма Вардановна
  3. «Էմմա Միհրանյանի մասին zarkfoundation.com կայքում».
  4. Мама Ануш
  5. Старик и солнце (киноальманах)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։