Էմմա Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Պավելի Գաբրիելյան (օգոստոսի 10, 1946, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, Լեռնային Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարարի տեղակալ (2000-2007), Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ[1]։
Էմմա Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բանասեր |
Կենսագրություն
խմբագրելԷմմա Գաբրիելյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 10-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Չափար գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո՝ 1958-1963 թվականներին, ուսումը շարունակել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 դպրոցում։ Էմմա Գաբրիելյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, աշխատել է կոմերիտմիության քաղաքային և մարզային կոմիտեներում։ Որպես ուսուցչուհի և ուսմասվար 1972-1977 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թիվ 7 և թիվ 9 միջնակարգ դպրոցներում։ 1977 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի լուսավորության մարզային տան (ուսուցիչների տուն) վարչության նախագահ և տնօրեն։ 1980 թվականին ընտրվել է պետական հիմնարկների արհմիության քաղաքային կոմիտեի նախագահ, եղել է «Մոր և մանկան պաշտպանության» հանձնաժողովի նախագահ։
Էմմա Գաբրիելյանը եղել է չորս գումարումների քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1985 թվականի ընտրվել է քաղխորհրդի պատգամավոր, որից հետո՝ գործկոմի պատասխանատու քարտուղար։ Եղել է նաև քաղաքի կանանց խորհրդի նախագահ։
1995 թվականի ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է Լեռնային Ղարաբաղի 2-րդ գումարման գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ[2], Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ։
2000-2007 թվականներին զբազեցրել է սոցիալական ապահովության նախարարի տեղակալի պաշտոնը։
Ամուսնացած է, երեք դստրերի մայր է։
Պարգևներ
խմբագրել- «Երախտագիտություն» մեդալ
- «Մխիթար Գոշ» մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գաբրիելյան Էմմա Պավելի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.