Էմիլ Սամվելի Տարասյան (մարտի 3, 1976(1976-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Էմիլ Տարասյան
Ծնվել էմարտի 3, 1976(1976-03-03) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1997-1998 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
  • 1999-2000 թթ. - ՀՀ սեփականաշնորհման նախարարության լուծարման բաժնի առաջատար մասնագետ։
  • 2000-2002 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ։
  • 2002-2008 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչության պետ։
  • 2008 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար։
  • 2008 թ. հունիսի 26-ից՝ նախարարության վերանվանման կապակցությամբ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար։
  • 2012 թ. հունվարի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. փետրվարի 22-ից պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարի ժամկետով՝ մինչև 2016 թվականի փետրվարի 22-ը[1]։
  • 2014 թ. հուլիսի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ[2]։
  • 2014 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ[3]։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Անկուսակցական է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

ԾանոթագրություններԽմբագրել