Էմիլիա Ֆլյոգեի դիմանկարը

«Էմիլիա Ֆլյոգեի դիմանկարը» (գերմ.՝ Porträt Emilie Flöge), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը, նրա ընկերուհու դիմանկարը, որը պատկերել է 1902 թվականին։ Պահվում է Վիեննայի թանգարանում։

Էմիլիա Ֆլյոգեի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ
տարի1902
բարձրություն181 սանտիմետր
լայնություն84 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էVienna Museum at Karlsplatz?
հավաքածուVienna Museum?
կայք
Ծանոթագրություններ
 Portrait of Emilie Louise Flöge by Gustav Klimt Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ուղղաձիգ կտավի վրա պատկերված է երիտասարդ ու ինքնավստահ կին` հարուստ զարդարանքներով, կապույտ ու փիրուզե գույների զգեստով, որի մեջ չնայած ենթադրվում է նրա սլացիկ կազմվածքը, սակայն մարմնի ընդգծումները թաքնված են։ Էմիլիայի ձախ ձեռքը գոտկատեղի վրա է, աջ ձեռքը հանգիստ կախված է մարմնի երկարությամբ։ Էմիլիայի` դիտողին ուղղված դեմքը բաց է, սակայն մեկուսացվածություն ու անգամ որոշ անզիջելիություն է արտահայտում։ Կնոջ գլխավերևում, մինչև նկարի վերին ծայրը վեր է բարձրանում թաշկինակ, օձիք կամ հովհար, որն իր արևելյան կատարմամբ լուսապսակի է նմանվում ժամանակակից պատկերի վրա։

Կլիմտի համար անսովոր է դիմանկարի ֆոնը, որը հակադրվում է նուրբ ու մանրամասնորեն մտածված զգեստի հետ։ Կլիմտն Էմիլիային տեղավորել է դատարկ տարածությունում, որն ամեն դեպքում խորության ու վայրէջքի տպավորություն է թողնում։ Հաշվի առնելով այն, թե որքան մտերիմ էին նկարչի ու բնորդուհու հարաբերությունները, դիմանկարը ոչ միանշանակ զգացողություններ է առաջացնում։ Հնարավոր է, հենց Կլիմտի ու Ֆլյոգեի մտերմությունը մթագնել է նրա սուր հայացքն ու սանձել նրա դիմանկարներում սովորաբար նկատվող խանդավառությունը։ Էմիլիա Ֆլյոգեի դիմանկարի որևէ էսքիզ չի պահպանվել։ Որևէ վկայություն չկա առ այն, որ դիմանկարը դուր չի եկել Էմիլիային։ Նկարը մասնակցել է 1908 թվականի Վիեննայի գեղարվեստական ցուցահանդեսին և այնտեղ այն գնվել է Վիեննայի գրադարանի կողմից 12 հազար կրոնով։ «Այսօր ես քեզ «կուղարկեմ», ասել է թե` «փող կստանամ»», Կլիմտը գրել է Էմիլիին հուլիսի 6-ին[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Horncastle/Weidinger, 2018, I. Gustav Klimt (1862–1918)
  2. Sternthal, 2005, Emilie Flöge

Գրականություն խմբագրել

  • Mona Horncastle, Alfred Weidinger Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528
  • Gottfried Fliedl Gustav Klimt. The World in Female Form / English translation: Hugh Beyer. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1998. — 240 p. — ISBN 3-8228-7213X
  • Barbara Sternthal Diesen Kuss der ganzen Welt. — Wien: Styria Verlag, 2005. — 238 S. — ISBN 978-3222131653