Էմանուել Փոլադյան (1912, Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1993, Թեհրան, Իրան), հայ եկեղեցական գործիչ։

Էմանուել Փոլադյան
Ծնվել է1912
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1993
Մահվան վայրԹեհրան, Իրան

Գերշ. Հայր էմանուել Փոլադեանը ծնվել է 1912 թ. Օսմանյան կայսրության Մարաշ քաղաքում։ Միջնակարգ կրթութիւնը ստացել է Բէյրութում և Հռոմում։ Աւարտել է Հռոմի միջազգային քրիստոնէական «Գրիգորեան» համալսարանի աստւածաբանութեան ֆակուլտետը և ձեռնադրւել առաջնորդի տեղակալ հայ կաթոլիկ եկեղեցում։ Հայր էմանուել Փոլադյանը 1945 թ. մեծ դերակատարութիւն է ունեցել «Հայ Կոյսերի» դպրոցի հիմնադրման եւ 1950 թ. Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հիմնադրման գործում։ Նա նաեւ հիմնադրել է «Հայ կաթոլիկ օրիորդների» եւ «Աւարայր» միութիւնները։ Հայր Փոլադեանի ջանքերի շնորհիւ, 1962 թ., հիմնուեց Թեհրանի «Ալիշան» դպրոցը, որը գործեց նրա տնօրինութեամբ մինչեւ 1989 թ.։ Վախճանվել է 1993 թ.՝ Թեհրանում։