Էկզոտիկ կատու

կատվի ցեղատեսակ

Էկզոտիկ կարճաբուրդ կատու, կարճաբուրդ կատուների արհեսատականորեն ստացված ցեղատեսակ[1]։

Էկզոտիկ կատու
Տեսակկատվի ցեղատեսակ
 Exotic Shorthair cats Վիքիպահեստում
Взрослая экзотическая кошка
Взрослая экзотическая кошка

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Էկզոտիկ կատուները նման են պարսկական կատվի ցեղատեսակին։ Ամրակազմ, միևնույն ժամանակ կոմպակտ կատուն ունի մեծ կլոր գլուխ, խոշոր, կլոր ու արտահայտիչ աչքեր, արտահայտված այտեր, առաջ ուղղված փոքր ականջներ, կճատ քիթ և այսպես կոչված «մանկական տեսք»։ Այս ցեղատեսակի կատուներին երբեմն անվանում են «պարսկական կատու ծույլերի համար», քանի որ նրանք շատ նման են պարսիկներին, բայց մորթու մանրակրկիտ խնամքի կարիք չունեն, որովհետև, ի տարբերություն պարսկական կատվի, էկզոտիկների մորթին կարճ է՝ մոտավորապես երկու սանտիմետր երկարությամբ, շատ խիտ և փափուկ։ Շնորհիվ իր օրիգինալ տեսքի և հանգիստ բնավորության՝ ներկայումս էկզոտիկ կարճաբուրդ կատուները համաշխարհային ցեղատեսակների մասշտաբով համարվում են շատ հայտնի[2]։

Էկզոտիկ կատուների գունավորումը կարող է լինել տարատեսակ՝ սպիտակից կապտասև։ Հանդիպում են ինչպես միատոն, այնպես էլ երկերանգ գունավորման, հաճախ կարելի է հանդիպել անգամ եռագույն երանգավորմամբ՝ կարմիր տաբի, մարմարե և այլն։

Բնավորություն խմբագրել

 
Էկզոտիկ կարճաբուրդ կատվի 12 շաբաթակա ձագ

Այս կատուները օժտված են բացարձակ նուրբ և հանգիստ բնավորությամբ։ Նրան հետաքրքրասեր և խաղասեր են անգամ մեծ տարիքում, ընկերասեր են այլ կատուների և շների հանդեպ։ Էկզոտիկ կատուները հազվադեպ են մլավում, չեն սիրում մենակության մեջ մնալ, շատ են կապվում տիրոջ հետ և անընդհատ վերջինիս ներկայության կարիքն ունեն։ Նրանց վարքը ավելի շատ նման է շների վարքին, քան կատուների, այս տեսակի կատուները հակված են մեծ սեր ու նվիրվածություն ցուցաբերել, քան այլ ցեղատեսակի կատուների մեծամասնությունը։ Նրանց կայուն ու կանգիստ բնավորությունը իրենց դարձնում են իդեալական բնակարաններում ապրող մարդկանց համար։ Այնուամենայնիվ էկզոտիները պահպանել են նախնիների էներգետիկ նշույլները և կարող են մկներ որսալ։

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Էկզոտիկ կարճաբուրդ ցեղատեսակը ստեղծվել է 1960-ական թվականներին ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ամերիկյան կարճաբուրդ կատուների (անգլ.՝ American Shorthair) նախաձեռնարկների նպատակն էր բարելավել և զանազանակերպել հայրենական ցեղատեսակի երանգավորումը։ Եվ առաջին տեսակը, որով սկսեցին խաչասերման գործընթացի հետազոտությունը, եղավ արծաթագույն պարսկական կատվի ցեղատեսակը (անգլ.՝ Silver Persians): Ենթադրվում էր, որ պարսկական և ամերկյան կարճաբուրդ կատուների խաչասերումից ամերիկայն ցեղատեսակի կատուները կունենան կանաչ աչքեր ու մորթու անսովոր երանգավորում՝ այդպիսով բազմազան դարձնելով «ամերիկացիների» գունային գամման։ Ավելին, ունենալով ամրակազմ կառուցվածք, պարսկական կատուները կարող էին փոքր-ինչ «ծանրացնել» ամերիկական կարճաբուրդ ցեղատեսակի թեթև կառուցվածքը[3]։

Առաջին արդյունքները շշմեցուցիչ էին և ընդհանուր առմամբ ընտրասերման սկզբնային նպատակի ձախողում։ Խաչասերման արդյունքում ստացված կատուները, հակառակ բոլորի սպասումներին, ընդհանրապես նման չէին ամերիկական կարճաբուրդ կատուներին։ Դրանք տիպիկ պարսկական կատուներ էին՝ կարճ, հաստ թաթերով, սիրունիկ «տիկնիկային» մռութով, ընկերասեր բնավորությամբ։ Տարբերությունը մորթումն էր։ Փիսիկները ունեին ոչնչի հետ չհամեմատվող խօտ ու գեղեցիկ, կարճ, փափուկ մորթի։ Ամերիկական կարճաբուրդ կատվի հետ նմանությունը համարյա չկար։ Սակայն ստացված անսովոր հիբրիդը չէին կարող չհավանել։ Ստեղծողներին դուր եկան կատվի թե՛ արտաքին տեսքը, թե՛ բնավորությունը։ Եվ 1966 թվականին այդ ժամանակ հայտնի ամերիկացի սեկելցիոներ Ջռյն Մարթինկը CFA (Cat Fanciers' Association — կատուների սիրահարների համաշխարհային ասոցիացիա) քննարկաման ներկայացրեց նոր ինքնուրույն կատուների ցեղատեսակի գրանցման առաջարկությունը «Սթերլինգ» անվանմամբ (անգլերենից՝ sterling — «արծաթագույն»)։ Քննարկումների ընթացքում ցեղատեսակի անվանումը վերափոխվեց՝ դառնալով «Էկզոտիկ կարճաբուրդ» (Exotic Shorthair) և հենց այս անվամբ էլ գրանցվեց։

Նոր ցեղատեսակի հետագա զարգացումը միանգամից բախվեց լուրջ խնդրին։ Էկզոտիկների ցեղատեսակային որակների բարելավման համար սելեկցիայի համար անհրաժեշտ էր պարսկական արյան մասնակցությունը։ Սակայն այդ ժամանակ պարսկական կատուներ բուծողների մեծամասնությունը նոր «պարսիկների էկզոտիկ ցեղատեսակի» առաջացումը ընկալեցին որպես ստորացուցիչ ոտնձգություն դասական շքեղ պարսկական ցեղատեսակի հանդեպ, որի հետևանքով պարսկական համարյա բոլոր սելեկցիոներները հրաժարվում էին տալ իրենց կատուներին։ Բայց հայտնվեցին, իհարկե, նաև նորարարներ, ովքեր որոշեցին մասնակցել նոր ցեղատեսակի բազմացմանը։

Էկզոտիկների ցեղատեսակի զարգացման ստատեգիան ենթադրում էր, առաջին հերթին կարճաբրդության գենի ամրացումը։ Այդ նպատակով պարսկական կատուները խաչասերեցին ոչ միայն ամերիկական կարճաբուրդ կատուների, այլ նաև բուրմամների (Burmese) և ռուսական կապույտների (Russian Blue) հետ։ Բայց նմանատիպ միջցեղատեսակային խաչասերումները գոհացուցիչ չէին, և ստեղծողները շարունակեցին խաչասերումներ բացառապես պարսկականների հետ։ Միջցեղատեսակային խաչասերումները կատուների այս տեսակ բերեցին ոչ միայն կարճ մորթի, այլ նաև երանգավորման բազմազանություն։

1973 թվականին էկզետիկների ստանդարտ ներմուծվեց էական փոփոխություններ, որն էլ ավելի մոտեցրեց պարսկական կատվի ստանդարտին։ Ստանդարտին ավելացվեց գլխի բնութագրումը։

1975 թվականից 1980-ական թվականների սկիզբը էկզոտիկների ցեղատեսակի ստանդարտ թույլատրվեցին միայն պարսկական և ամերիկական կարճաբրդավորների խաչասերումը։ Իսկ 1980-ական թվականներին համարվեց, որ կարճաբրդավորների գենը արդեն կայացած էր և ստանդարտ արգելվեց խաչասերումը անգամ ամերիկական կարճաբրավորներ կատուների հետ։ Ներկայումս էկզոտիկ կարճաբրդավոր ցեղատեսակի զարգացմանը կարող են մասնակցել, բացառությամբ ցեղատեսակի ներկայացուցիչների, միայն պարսկական կատուները։

1990 թվականների սկզբից համաձայնագիր կնքվեց այն մասին, որ այդ օրվանից հետո էկզոտիկ և պարսկական ցեղատեսակի ստանդարտները միանման են լինելու և ցանկացած փոփոխությունները, որոնք կկատարվեն պարսկական կատվի ստանդարտում կկատարվեն նաև էկզոտիկների ստանդարտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Exotic Shorthair". PetMD.
  2. "About The Exotic". The Cat Fancier's Association.
  3. «История происхождения породы экзотической короткошерстной кошки». ispets.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.