Էկանս
Էկանս (ճապ.՝ アーボ, անգլ.՝ Arbok), թույն տեսակի պոկեմոն։ Պոկեմոն ապրանքանիշի՝ մանգայի և անիմե սերիաների կերպար։
![]() Պոկեմոնների ցանկ Ֆիրոու → Էկանս (#23) → Արբոկ | |
Անգլերեն անուն | Arbok |
Ճապոներեն անուն | アーボ |
Տեսակ | ![]() |
Տեսք | Տեխասյան շառաչող օձ |
Հասակ | 2 մ |
Քաշ | 6,9 կգ |
Պոկեմարզիչ | Ջեսսի |
Նախորդ զարգացում | ![]() |
Հաջորդ զարգացում | չկա |
Էկանսի համարը պոկեմոնների ցանկում՝ #23[1]: Համարվում է Արբոկի զարգացման առաջին մակարդակը։ Հասակը կազմում է 200 սմ, իսկ քաշը՝ 6,9 կգ[1]։
Ըստ Պոկեմոն մանգայի և անիմեի՝ Էկանսի հիմնական պոկեմարզիչը համարվում է «Ջեսսի և Ջեյս» զույգերից Ջեսսին, որը Էկանսին զարգացման արդյունքում դարձնում է Արբոկ[2][3]։
Նկարագրություն և հատկություններ
խմբագրելԷկանսը թույն տեսակի նենգ պոկեմոն է[1]։ Զարգացման երկրորդ ձևը Արբոկն է։ Էկանսից Արբոկ հատկությունները գրեթե չեն փոխվում, նոր տեսակի հատկանիշներ չեն նկատվում, ավելանում են թույն պոկեմոնին բնորոշ հատկությունները։
Էկանսը տեխասյան շառաչող օձ է։ Պոկեմոնների պաշտոնական ցանկում նախորդում է Արբոկին և հաջորդում Ֆիրոուին։ Ըստ պոկեդեքսի՝ Արբոկը պարույրի պես գալարվում է դեպի վեր և ապա հանգստանում։ Ենթադրվում է, որ այդ դիրքում նա կարող է հեշտությամբ արձագանքել ցանկացած ուղղությունից եկող սպառնալիքներին[1]։
Ունի մանուշակագույն գունավորում, բծավոր է։ Պոչի հատվածում նկատվում է օղակներ։ Աչքերը դեղին են, իսկ Էկանսի տեսողությունը այնքան էլ լավ չէ։
Հանդիպում է երկու տարբեր սեռերով (արական, իգական)[3]։ Հիմնական կարողությունները երկուսն են՝ մաշկափոխութունը և վախեցնելը։ Մաշկափոխության էությունն այն է, որ անբարենպաստ պայմաններում ինքնուրույն կարող է բժշկել իրեն։ Չունենալով արդյունավետ հարձակման հնարավորություններ նա վեխեցնելու միջոցով կարողանում է նվազեցնել ընդդիմադիր պոկեմոնի հարձակման ուժգնությունը[1]։
Արագությունը վիճակագրության մեջ գտանահտվում է բավարան։
Պոկեմոնի վրա առավել հզոր ազդեցություն ունեն հող և ֆիզիկ տեսակի պոկեմոնները[1][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Էկանս պոկեմոնի մասին պոկեդեքսում, պոկեմոնի ընդհանուր նկարագիր, զարգացումներ
- ↑ Էկանս պոկեմոնի մասին բուլբապեդիայում, պոկեմոնի ընդհանուր հատկություններ և նկարագիր, զարգացումներ
- ↑ 3,0 3,1 3,2 #023 Էկանս, պոկեմոնների ընդհանուր վիճակագրություն, ազդեցություններ և հատկություններ
Գրականություն
խմբագրել- Պոկեմոններ, Պոկեմոն պլատինիում. պոկեմոնների պաշտոնական խաղ-ուղեցույց, պրիմա խաղեր, 2009, էջ 399, ISBN 978-0-7615-6208-5.