Էլոն Սարաֆյան (անգլ.՝ Elon Sarafian, , Երևան), հայ երգիչ, երգերի հեղինակ։

Էլոն Սարաֆյան
Ծնվել էԵրևան
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևան քաղաքում (ՀԽՍՀ)։ Երաժշտական գործունեությունը սկսել է յոթ տարեկանում։ Դասական երաժշտությունից սկսելով՝ Սարաֆյանը հետագայում հետաքրքրվել է գործիքային ջազ երաժշտությամբ և 13 տարեկանից սկսել գրել երգերի տեքստեր։

Տեղափոխվելով Լոս Անջելես՝ Սարաֆյանը հայտնվել է ամերիկյան մշակութային միջավայրում։ Նա ոչ միայն շարունակել է գրել երգեր, այլև տարբեր ժամանակներում ստեղծել մի քանի երաժշտական խումբ՝ գտնվելով ամերիկյան կատարողների ազդեցության տակ։ Մի քանի տարի անց նա դադարել է զբաղվել երաժշտությամբ, ինչը դարձել է առանցքային իրադարձություն նրա գործունեության համար, քանի որ նա սկսել է աշխատել հայերեն երգեր գրելու և կատարելու ուղղությամբ[1]։ Իր «The Meaning of Life» դեբյուտային ալբոմում Սարաֆյանը ներառել է տարբեր ժանրերի երգեր, որոնք արտացոլում են կյանքի տարբեր իրավիճակներ։ Այդ մոտեցումը նա պահպանել է նաև իր երկրորդ՝ «The Color of my World» ալբոմում։

Իր երկրորդ ալբոմը ստեղծելու համար Սարաֆյանից երկու տարվա հուզական որոնումներ են պահանջվել։ Նրա համոզմամբ՝ իր երգերը յուրահատուկ են և արտացոլում են իր հայ լինելը։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ոճային առումով տարբերվում է մյուսներից։

Ինչպես պնդում է ինքը՝ Սաֆարյանը․

  Ես ընդամենը ուզում եմ իմ երաժշտությունը կապել ունկնդիրների հետ։ Մենք պարտավոր ենք պահպանել հայկական մշակույթը և մեր լեզուն, այստեղից էլ առաջին ալբոմի՝ «The Armenian Language»-ի երգերը, ինչպես նաև «Armenian Girl» և «For Diaspora» երգերը «Temptation» ալբոմից։ Այս երգերը նախ և առաջ ուղղված են մեր երիտասարդությանը, և եթե այս կերպ ես կարողանամ ազդել գոնե մեկ հայ երիտասարդի վրա, ապա ես կատարած կհամարեմ իմ առաջադրանքը։
 

Սկավառակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել