Էլիզա Բինեմեճյան

հայ դերասան

Էլիզա Ռուբենի Բինեմեճյան (հունիսի 2, 1890(1890-06-02), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 7, 1981(1981-02-07), Տորոնտո, Կանադա), հայ դերասանուհի։

Էլիզա Բինեմեճյան
Ծնվել էհունիսի 2, 1890(1890-06-02)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 7, 1981(1981-02-07) (90 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Էլիզա Բինեմեճյանը ծնվել է Կոստանդնուպոլիսում` թատրոնի դերասաններ Ռուբեն և Աղավնի Բինեմեճյանների ընտանիքում։ Մեծանալով թատերական միջավայրում` 10 տարեկան հասակում աղջիկ և տղա երեխաների դերերով հանդես է եկել Մնակյան թատրոնում, որտեղ աշխատում էին նրա ծնողները։ Կրթություն ստանալով Քադիքյոյի և Notre Dame de Sion ֆրանսիական դպրոցներում՝ երկրորդ սահմանադրության առաջին օրերին հայ երիտասարդների հիմնած «Ազատ բեմի» հայերեն ներկայացումներում մասնագիտանալուց հետո միացել է Մնակյան թատրոնին։ «Նավատորմի միության թատերախմբից» հետո, 1914 թվականին մասնակցել է քննություններին և ընդունվել Դարուլբեդայի, որտեղ 1916 թվականին խաղացել է առաջին ներկայացման՝ «Փտած հիմքի» անդրանիկ ցուցադրության ժամանակ, ինչպես նաև առաջին տեղական «Բու» ներկայացման մեջ։ 1920 թվականին միացել է «Նոր բեմին», որը ստեղծել էր Դարուլբեդայից առանձնացած մի խումբ։ Իսկ 1921 թվականին կազմված մեկ այլ միությանը նրա առաջարկությամբ տրվեց Թուրքական թատրոն անունը։ Հետագայում կրկին վերադարձել է Դարուլբեդայի, որտեղ ղեկավար խորհրդում հանդես է եկել որպես արվեստագետների ներկայացուցիչ։ 1924 թվականին փառքի գագաթնակետին տեղափոխվել է Ֆրանսիա։ 1926 թվականին Ռաշիդ Ռզայի հրավերով վերադարձել է Ստամբուլ, որից հետո կրկին մեկնել Ֆրանսիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Լոնդոնում։ 1946 թվականից հաստատվել է Ֆրանսիայում, ապա՝ Կանադայի Տորոնտո քաղաքում[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել