էլեն Գուստաֆսոն (անգլ.՝ Ellen Gustafson, ), ամերիկացի գործարար, սոցիալական եռնարկատեր և արդյունաբերական համակարգի ակտիվիստ։ Առավել հայտնի է որպես Լորեն Բուշ Լորեն[1] Լորեն Բուշ Լորենի հետ միասին «FEED Projects»-ի համահիմնադիր նաև որպես աչ առևտրական «30 Project» կազմակերպության հիմնադիր[2]։ Բացի այդ, նա եղել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿՊարենի համաշխարհային ծրագրում և հիմնադրել է ոչ առևտրական «Food Tank» կազմակերպությունը Դանիել Ներեմբերգի հետ համատեղ, որը զբաղվում է սովի, ճարպակալության և աղքատության հետ կապված խնդիրները լուծելով[3][4]։

Էլեն Գուստաֆսոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Մասնագիտությունգործարար

Կենսագրություն խմբագրել

Գուստաֆսոնը ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան միջազգային քաղաքականության ոլորտում։ Շուտով սկսել է աշխատել միջազգային հարաբերությունների գծով խորհրդում, ապա որպես ABC News-ի լրագրող՝ մասնագիտացված ահաբեկչության գծով[5]։

2007 թվականին Գուստաֆսոնը Լորան Բուշ Լորանի հետ, որը Ջորջ Բուշի զարմուհին էր, համատեղ դարձել է «FEED Projects»-ի համահիմնադիրը։ «FEED Projects»-ը պատրաստում էր պայուսակներ, որի վաճառքից ստացված ողջ հասույթը գնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆոնդ[6][7]։ FEED-ի պայուսակները պատրաստված են 100%-անոց օրգանական, էթիկապես ընդունելի նյութերից։ Ծրագիրն ուղղված է մեկ տարվա ընթացքում 1 աշակերտի ճաշով ապահովելուն։ Այս նախագծին մասնակցությունը նրան բերել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նա համարվել է առավել ազդեցիկ կին-ձեռնարկատերերից մեկը (2009 թվական, «Fortune ամսագիր)[8]։ Նա նաև «FEED Foundation»-ի նախկին գործադիր տնօրենն է, որը ուղղված է ողջ աշխարհում սովի դեմ պայքարին և ողջ աշխարհում 60 մլն դպրոցականի ապահովում է սնունդով[9]։

Գուստաֆսոնը «30 Project»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է[10]։ Այդ ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում է առաջիկա 30 տարում սննդի արտադրության և սպառման փոփոխությամբ, ինչպես նաև համաշխարհային պարենային անհավասարության խնդրի լուծմամբ, որը երկու համաճարակների՝ ճարպակալման և սովի հիմքում է ընկած։ Բացի այդ, «30 Project »-ը նաև տարբեր ընկերություններ է ներգրավում սննդի արդյունաբերության մեջ՝ փորձելով ամբողջովին փոխել այդ խնդիրները[11]։ «30 Project»-ում Գուստաֆսոնը աշխատում է Դանիել Ներենբերգի հետ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lauren Bush and Ellen Gustafson, Founders of FEED Projects». Inc. 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Creating a Better Food System, One Dinner at a Time». Good.is. 2011 թ․ մարտի 8. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Food Tank: The Food Think Tank (trailer)». Ellen Gustafson. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «President's Forum». Hobart and William Smith Colleges. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.Կաղապար:Fails verification
  5. «Ellen Gustafson '02 Helps To Feed the World». Columbia College. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «Lauren Bush and Ellen Gustafson, Founders of FEED Projects». Inc. 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Feed Projects line of bags helps feed hungry kids». USA Today. 2011 թ․ հուլիսի 17. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
  8. «Top women entrepreneurs». Fortune Magazine. 2009 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. «About Us». FEED Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «World Food Prize participants talk about food insecurity». Radio Iowa. 2011 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. «How Ellen Gustafson Will Change The Future Of Food». American Express Open Forum. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «What's 30 Project?». 30 Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.