Էլեկտրոնային ոսպնյակ, էլեկտրոնային փնջերի կիզակետման համար քվազիստատիկ էլեկտրական կամ մագնիսական դաշտ ստեղծող էլեկտրոնաօպտիկական սարք։ Ունի պտտական սիմետրիա և կառուցված է այնպես, որ էլեկտրոնի շեղման չափը գծայնորեն աճում է ոսպնյակի առանցքից հեռանալիս։ Գոյություն ունեն էլեկտրաստատիկ և մագնիսական էլեկտրոնային ոսպնյակներ։ էլեկտրաստատիկ պարզագույն էլեկտրոնային ոսպնյակը կազմված է երեք շրջանաձև էլեկտրոդներից, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի լարում։ Մագնիսական էլեկտրական ոսպնյակը երկաթե զրահով պատված հոսանքակիր կոճ է, որի ստեղծած դաշտերն ուժեղացնելու համար կիրառվում են առանցքային սիմետրիա ունեցող փափուկ մագնիսական նյութերից պատրաստված հատուկ ներդիրներ։ Առանց ներդիրի մագնիսական էլեկտրական ոսպնյակը կոչվում է երկարակիզակետ ոսպնյակ, իսկ ներղիրովը՝ կարճակիզակետ։ ժամանակակից էլեկտրոնային մանրադիտակներում, էլեկտրոնաօպտիկական սարքերում հիմնականում կիրառվում են միմյանց հաջորդող երկարակիզակետ և կարճակիզակետ մագնիսական էլեկտրոնային ոսպնյակներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 638