Էլեկտրաօպտիկա, ֆիզիկայի բաժին, ուսումնասիրում է էլեկտրական դաշտի ազդեցությունը նյութի օպտիկական հատկությունների վրա։

Էլեկտրաօպտիկայի հիմնական երևույթներն են.

  1. Շտարկի երևույթը՝ ուժեղ էլեկտրական դաշտում գտնվող նյութի առաքած սպեկտրային գծերի տրոհումը,
  2. Քերի երևույթը լուսային ճառագայթի երկբեկումը ճառագայթի ուղղությանն ուղղահայաց էլեկտրական դաշտում տեղադրված նյութում,
  3. Էլեկտրաօպտիկական երևույթները կոլոիդներում՝ օպտիկական անիզոտրոպության առաջացումը էլեկտրական դաշտում գտնվող կոլոիդ լուծույթներում։ Օպտիկական անիզոտրոպության բնույթը պայմանավորված է ճառագայթների երկբեկման, դիքրոիզմի, լույսի անիզոտրոպ ցրման (անիզոտրոպության ամենացայտուն դրսևորումը) երևույթներով։

Գրականություն խմբագրել

  • Волькенштейн, M. B., Молекулярная оптика. — М.‒Л., 1951.
  • Поль Р. В., Оптика и атомная физика, пер. с нем., M., 1966.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 26