Էլեկտրական ձեռնաշղթա, էլեկտրական սարք, որը կիրառվում է տնային կալանքում, հսկողության տակ գտնվող կամ ազատության սահմանափակման ձևով պատժի դատապարտված անձանց համար՝ նրանց հետևելու և գտնվելու վայրը ճշտգրիտ իմանալու նպատակով, նախատեսված է մարմնին երկար կրելու համար և ունի կորպուսի հեռացման ու բացման վերահսկողության համար նախատեսված ներկառուցված համակարգ։

Կառուցվածք խմբագրել

Կառուցվածքային էլեկտրական ձեռնաշղթան կազմված է էլեկտրական մասերով հերմետիկ կորպուսից, երկու գոտիներից և կողպեքի հավաքածուից։ Շատ դեպքերում այն կրում են կոճերին, այդ իսկ պատճառով անգլերենում կոչվում է ankle monitor:

Որոշակի ընդմիջումներով այդպիսի ձեռնաշղթա է ուղարկվում իրավապահ մարմին, որը վերահսկում է ձեռնաշղթա կրող հանցագործի գործունեությունը, կա նաև ռադիոհաճախականության ազդանշան, որը տեղեկություններ է պարունակում հանցագործի շարժումների մասին։ Եթե նա դուրս գա իրեն թույլատրված սահմաններից, ապա վերահսկիչ մարմինները կստանան ազդանշան։

Պատմություն խմբագրել

Էլեկտրական ձեռնաշղթան հայտնագործել են Հարվարդի համալսարանի գիտնականները 1950-ական թվականներին, առաջին անգամ հանցագործի վրա փորձարկվել է 1983 թվականին։ 2007 թվականին ԱՄՆ-ում հայտնի է դրա կիրառման ավելի քան 130 000 դեպք, ինչպես նաև այն որոշ տարածում է գտել Մեծ Բրիտանիայում, սակայն եվրոպական այլ երկրներում առանձնապես տարածված չէ։

Արտադրություն խմբագրել

2010-ի օգոստոսի 28-ին Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության կողմից հաստատվել է «Դատապարտյալների համակարգի ինստիտուտների կողմից վերահսկվող անձանց համար էլեկտրոնային ձեռնաշղթայի համակարգի ստեղծման և իրագործման հայեցակարգը»։ Այս խնդիրը լուծելու համար մասնագետները մանրամասն ուսումնասիրել են համաշխարհային փորձը և անցկացրել խորհրդակցություններ Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության մասնագետների հետ։

Ռուսաստանում լայնորեն տարածվել է էլեկտրական ձեռնաշղթաների արտադրությունը։ Սակայն ռուսական ձեռնաշղթաների որակը այնքան ցածր էր, որ հանցագործներին հնարավորություն էր տալիս առանց հետքերի և դժվարությամբ հանել այն[1]։

Դեպքեր խմբագրել

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Նիկանոր Մելիային, որը մեղադրվում էր Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ անկարգություններ կազմակերպելու մեջ, էլեկտրական ձեռնաշղթա են հագցրել։

Նրան բացատրել են դրանից օգտվելու կարգը։ Ներկա են եղել ընդդմիդիր պատգամավորի փաստաբանները[2]։

Արվեստում խմբագրել

«Վազող մարդը» ֆիլմում բանտարկյալները վերահսկվում էին էլեկտրական ձեռնաշղթայի և էլեկտրական վզակապի միջոցով միաժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эксперты признали электронные браслеты ФСИН непригодными // «Известия», 16 апреля 2013.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.