Կոնդենսատոր, էլեկտրական սարք՝ կազմված երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք բաժանված են դիէլեկտրիկով, վերջինիս հաստությունը շրջադիրների չափերի համեմատ փոքր է։ Կիրառվում է թույլ հոսանքի և ուժային էլեկտրական շղթաներում, որպես կենտրոնացված էլեկտրական ունակություն։ Կախված դիէլեկտրիկի տիպից, շրջադիրների նյութից, կոնստրուկտիվ կատարումից՝ տարբերում են՝ թղթի, օդային, խեցե, թաղանթային, էլեկտրոլիտիկ և այլ կոնդենսատորներ։

կոնդենսատորներ

Դիցուք՝ կոնդենսատորի դրական և բացասական շրջադիրների լիցքերը և պոտենցիալները համապատասխանաբար, հավասար են՝

,

,

Երբ N=2, լիցքավորված կոնդենսատորի լրիվ էներգիան կլինի՝

Այստեղ -ը կոնդենսատորի շրջադիրների պոտենցիալների տարբերությունն է՝ կոնդենսատորի լարումը։ Հաշվի առնելով, որ կոնդենսատորի ունակությունը՝ , նրա էներգիայի համար կստանանք հետևյալ արտահայտությունները՝

Նկատենք, որ այս բանաձևով որոշվում է կոնդենսատորի լիցքերի փոխազդեցության լրիվ էներգիան, այն է՝ ինչպես մեկ և մյուս շրջադիրների լիցքերի փոխազդեցության էներգիան, այնպես էլ յուրաքանչյուր շրջադիր լիցքերի փոխազդեցության էներգիան։

Գրականություն

խմբագրել
  • Ֆիզիկա-11։ Ավագ դպրոցի 11-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար։ Հեղինակներ՝ Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան և այլք։ Երևան, 2010 թվական