Էլեկտրական բաշխիչ հարմարանք

Էլեկտրական բաշխիչ հարմարանք, էներգահամակարգի հանգույցի (գեներատորային կամ բեռնվածքային) էլեկտրաէներգիայի ընդունումն ու բաշխումն իրականացնող հարմարանք։ Նրա կազմի մեջ մտնում են կոմուտացիոն ապարատուրան, հավաքման դողերը, չափիչ սարքերը, պաշտպանական և օժանդակ սարքավորումը։ Տարբերվում են լարումով, հոսանքի տեսակով և կառուցվածքով (փակ և բաց)։ Փակ tP․ հարմարանք։ էլեկտրական բաշխիչ հարմարանքները կառուցվում են մինչև 110 կվ (գլխավորապես 3-10 կվ) լարման համար։ Ամենակատար ելա գործվածը մետաղե պահարանի տեսքով կառուցվող փոխադրովի փակ հարմարանքներն են, որոնք մոնտաժվում են տեղադըրման վայրում։ Կիրառվում են, առավելապես, 6-10կվ լարման համպր։ Բաց Բ․ հ․ է․ օգտագործվում են մինչև 500 կվ լարման համար։ Այս դեպքում սարքավորումը հարմարեցվում է, բաց օդում աշխատելուն՝ նկատի առնելով շրջապատից կեղտոտվելու պայմանները։ Բաց Բաշխիչ Հարմարանք էի կառավարումն իրագործվում է էներգահամակարգի համապատասխան հանգույցի կառավարման պուլտից։ Գերլարումներից և կայծակի հարվածներից պաշտպանելու համար օգտագործվում են պարպիչներ և շանթարգելներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։