Էժենի Դերձակյան

հայ նկարիչ
(Վերահղված է Էժենի դերձակյանից)

Էժենի Դերձակյան, ֆրանսիահայ նկարչուհի, որը ստեղծագործել է դիմանկարի ժանրում, ռեալիստական ուղղության ներկայացուցիչ։

Էժենի Դերձակյան
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

Էժենի (Եվգինե) Դերձակյանը ծնվել է Պոլսում (ծննդյան թիվը հայտնի չէ)։ 1900 թվականին սովորել է Հայդելբերգում, ապա մեկ տարի հետո՝ Մյունխենի դեկորատիվ արվեստների դպրոցում՝ Ցիմմերմանի մոտ։ Այս տարիներին պարբերաբար մասնակցում է ցուցահանդեսներին՝ իր նկարած դիմանկարներով։ 1924 թվականին տեղափոխվում է Փարիզ, որտեղ էլ ապրում է մինչև կյանքի վերջը՝ 1939 թվականը։

Ստեղծագործություններ խմբագրել

Դերձակյանը ռեալիստական ոճով ստեղծագործող նկարչուհի է։ Իր դիմանկարները ակադեմիական գիտելիքների ճշգրտությամբ են արված, հարազատ են դարի ռեալիստական ոգուն, կերպարները կոնկրետ են ու ճշմարտացի, օրինակ՝ «Տղամարդու դիմանկարը», որտեղ մարմնավորել է հայ խմբավարի կերպարը։

Աղբյուրներ խմբագրել

  • Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, հատոր Դ, Երևան,1987