Էժենի Գրանդե (ֆիլմ, 1960)
«Էժենի Գրանդե» (ռուս.՝ «Евгения Гранде»), 1960 թվականի խորհրդային դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Ալեքսեևը[1] Օնորե դը Բալզակի համանուն վեպի հիման վրա։
Էժենի Գրանդե ռուս.՝ Евгения Гранде | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Էժենի Գրանդե |
Թվական | 1960 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Ալեքսեև |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Ալեքսեև |
Դերակատարներ | Միխայիլ Կոզակով, Վիկտոր Խոխրյակով, Արիադնա Շենգելայա, Սեմյոն Մեժինսկի և Իրինա Լիկսո |
Երաժշտություն | Վլադիմիր Յուրովսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Սյուժե
խմբագրելՖիլմի իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի կեսերին ֆրանսիական գավառում։ Բարեկեցիկ ընտանիքի ղեկավար Ֆելիքս Գրանդեն, որը ժլատ և բռնակալ մարդ է, գաղտնի գումար է հավաքում, ոչ ոքի համար չի ծախսում, տնտեսում է ամեն ինչի վրա։ Գրանդեի կինը տառապում է, նա թույլ կին է, չի համարձակվում առարկել իր ամուսնուն։ Գեղեցկուհի դուստրը՝ Էժենի Գրանդեն, ծանոթանում է իր զարմիկ Շառլի հետ, որը ժամանել է Փարիզից։ Նրանց միջև սեր է ծնվում, Շառլը Էժենիին իր կինն է անվանում, բայց ստիպված է մեկնել արտասահման։ Էժենին խոստանում է սպասել նրան։
Տարիներ են անցնում, մահանում է Էժենիի մայրը, ապա հայրը։ Էժենին դառնում է հսկայական ունեցվածքի ժառանգորդը։ Մի օր նա իմանում է, որ Շառլը վերադարձել է Ֆրանսիա, բայց պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ։
Դերերում
խմբագրել- Սեմյոն Մեժինսկի – Գրանդե
- Եվդոկիա Տուրչանինովա – տիկին Գրանդե
- Արիադնա Շենգելայա – Էժենի Գրանդե
- Միխայիլ Կոզակով – Շառլ
- Ալեքսանդր Գրուզինսկի – նոտար Կրյուշո
- Եվգենի Վելիխով – դը Բոնֆոն
- Վլադիմիր Վլադիսլավսկի – աբբա
- Վիկտոր Խոխրյակով – դը Գրասեն
- Իրինա Լիքսո – տիկին դը Գրասեն
- Նիկիտա Պոդգորնի – Ադոլֆ դը Գրասեն
- Տատյանա Պանկովա – Նինետա
- Վլադիմիր Վիլլ – Կոռնուայե
- Պյոտր Ստարկովսկի – բժիշկ
- Եվգենի Մորգունով – տակառագործ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարը և բեմադրությունը՝ Սերգեյ Ալեքսեևի
- Օպերատոր՝ Վիկտոր Դոմբրովսկի
- Նկարիչ՝ Արթուր Բերգեր
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Յուրովսկի
- Հնչյունային օպերատոր՝ Վենիամին Կիրշենբաում
- Մոնտաժող՝ Մ․ Տիմոֆեևա
- Խմբագիրներ՝ Վ. Կարեն, Ա. Դոնատով
- Հագուստի նկարիչ՝ Տ. Անտոնովա
- Գրիմարար՝ Ա. Դուբրովա
- Ռեժիսոր օգնական՝ Օ. Գերց
- Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ, դիրիժոր՝ Գրիգորի Գամբուրգ
- Ֆիլմի տնօրեն՝ Ի. Խարիտոնով[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էժենի Գրանդե» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Էժենի Գրանդե» ֆիլմը kinopoisk.ru կայքում