Ալեքսանդր Գրուզինսկի
Ալեքսանդր Պավլովիչ Գրուզինսկի (ռուս.՝ Александр Павлович Грузи́нский, հունիսի 23 (հուլիսի 5), 1899[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1968, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1949)։
Ալեքսանդր Գրուզինսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23 (հուլիսի 5), 1899[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 9, 1968 (68 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Գրուզինսկին ծնվել է 1899 թվականի հուլիսի 5-ին Մոսկվայում։ Հայրն աշխատում էր երկաթուղում, մայրը՝ դերձակ էր։ 1915-1917 թվականներին սովորել է Ա. Շանյավսկու անվան համալսարանում։ Ավարտելով քաղաքային դպրոցը՝ 1916-1919 թվականներին երկաթուղում աշխատել է որպես գրագիր։ 1919 թվականին գործուղվել է ԲԻԽՍՀ-ի Ստեռլիտամակ քաղաք՝ մշակութա-լուսավորական աշխատանքի։ 1920 թվականին ուղեգրվել է Մոսկվայի Պրոլետկուլտ, որտեղ սովորել է մինչև 1921 թվականը[2]։
1921 թվականին որպես բանվոր աշխատանքի է ընդունվել Փոքր թատրոնի բուտաֆորական արհեստանոց՝ աշխատանքը համատեղելով Մ. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանում[3]։ Ուսումնարանն ավարտել է 1925 թվականին։ 1921 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև կյանքի վերջ եղել է Փոքր թատրոնի դերասան, 1933 թվականից դասավանդել է Մ. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանում։ Նրա ուսանողների թվում են եղել Տատյանա Պանկովան և Ալինա Պոկրովսկայան։
1927-1931 թվականներին Փոքր թատրոնին զուգահեռ աշխատել է նաև Պատանի հանդիսատեսի կենտրոնական թատրոնում՝ որպես դերասան, ռեժիսոր և բեմի տեսուչ։ Բացի այդ, Ռուբեն Սիմոնովը նրան որպես համառեժիսոր ներգրավել է Մանկավարժական թատրոնում (որտեղ Սիմոնովն աշխատում էր գաղտնի՝ դա թաքցնելով Ե. Վախթանգովի անվան թատրոնի տնօրինությունից)[4]։
Ժամանակակիցները և բեմի գործընկերները նշում են, որ իր տաղանդով և հաջողակ դերասանական ճակատագրով հանդերձ՝ Գրուզինսկին շատ համեստ և ամոթխած մարդ է եղել[5]։
Ալեքսանդր Գրուզինսկին մահացել է 1968 թվականի հունվարի 9-ին Մոսկվայում։ Թաղված է Վվեդենսկյան գերեզմանատանը (հողակտոր №1)։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան (հոկտեմբերի 26, 1949)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1937)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (հոկտեմբերի 26, 1949)
Դերերը թատրոնում
խմբագրելՏարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1923 | Դենիս Ֆոնվիզին | Տհասը | դերձակ Տրիշկա |
1926 | Վլադիմիր Բիլ Բելոցերկովսկի |
Ղեկը դեպի ձա՛խ | գինետան տեր |
1930 | Ալեքսանդր Գրիբոյեդով | Խելքից պատուհասը | Զագորեցկի |
1933 | Ալեքսանդր Օստրովսկի | Բանուկ տեղում | Գրիշկա |
1937 | Կոնստանտին Տրենյով | Նևայի ափին | գյուղացի |
1938 | Կոնստանտին Տրենյով | Լյուբով Յարովայա | Ֆոլգին |
1939 | Օնորե դը Բալզակ | Էժենի Գրանդե | նոտար Կրյուշո |
Խասինտո Բենավենտե | Խեղկատակները | դատախազ | |
Ալեքսանդր Կոռնեյչուկ | Ուկրաինայի տափաստաններում | Օստապ | |
1943 | Լեոնիդ Լեոնով | Արշավանք | Կունց |
1945 | Ալեքսեյ Տոլստոյ | Իվան Ահեղ | Վասիլի Բլաժեննի |
1945 | Ուիլյամ Շեքսպիր | Տասներկուերորդ գիշեր | Սըր էնդրյու Էգյուչիկ |
1945 | Նաթան Ռիբակ Իգոր Սավչենկո |
Ինքնաթիռն ուշանում է մեկ օր | պրոֆեսոր |
1947 | Վլադիմիր Տիխոնով | Հանուն Կամա գետի | Վորոբյով |
1949 | Վիկտոր Հյուգո | Ռուի Բլազ | լակեյ |
1949 | Կոնստանտին Պաուստովսկի | Մեր ժամանակակիցը | անհանգիստ տղամարդ |
1949 | Վսևոլոդ Վիշնևսկի | Անմոռանալի 1919-ը | ծերունի |
1951 | Ալեքսանդր Օստրովսկի | Անմեղ մեղավորներ | Շմագա |
Հովարդ Ֆասթ | Ազատության ուղին | Ջեյքոբ Քարթեր | |
Ստենդալ | Վանինիա Վանինի | հերցոգ Բրաչիանո | |
Ուիլյամ Շեքսպիր | Մակբեթ | առաջին վհուկ | |
Լև Տոլստոյ | Խավարի իշխանություն | Մարինայի ամուսին | |
Մարկ Ժիլբեր Սովաժոն | Գիշերային խառնաշփոթ | Ժիլբեր Սովեն | |
Ֆեոդոր Դոստոևսկի | Ստեպանչիկովո գյուղն ու նրա բնակիչները | Վաասիլև | |
Բրանիսլավ Նուշիչ | Փիլիսոփայության դոկտոր | Բլագոե | |
Լեոնիդ Լեոնով | Արշավանք | Կոկորիշկին | |
Իվան Պոպով Անատոլի Ստեպանով |
Նավահանգիստ Արթուր | բարոն Տանակիի համհարզ | |
Դմիտրի Զորին | Անսպառ աղբյուր | կանոտիեով մարդ | |
1960 | Լև Տոլստոյ | Կենդանի դիակ | գրագիր |
1961 | Կոնստանտին Տրենյով | Լյուբով Յարովայա | Չիր |
1961 | Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ | Սնափառության տոնավաճառ | առաջին ջենթլմեն |
Դմիտրի Զորին | Գարնանային որոտ | Սենկա-Ռեշկա | |
Օլեգ Ստուկալով | Թղթե տուն | փոստատար | |
Հելլա Վուոլիյոկի | Քարե բույն | Նիկիլի տեր | |
Սամուիլ Ալյոշին | Հիվանդասենյակ | հիվանդ | |
Գյուստավ Ֆլոբեր | Տիկին Բովարի | երգեհոնահար | |
1964 | Լև Տոլստոյ | Խավարի իշխանություն | խնամախոս |
1964 | Մաքսիմ Գորկի | Ամառանոցի բնակիչները | Կրոպիլկին |
1964 | Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ | Սնափառության տոնավաճառ | սըր Փիթ Քրոուլի |
1964 | Սամուիլ Ալյոշին | Մարդը Սթրաթֆորդից | Ջո |
1964 | Ալեքսանդր Օստրովսկի | Լույս է տալիս, բայց չի տաքացնում | Իլյիչ |
Սամուիլ Մարշակ | Խելացի բաներ | ցար |
Հեռուստաներկայացումներ
խմբագրելՏարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1959 | Ռաստերյաևի փողոց | դերձակ |
1962 | Վաշինգտոնյան պատմություն | դատախազի օգնական |
1963 | Պավլիկ Մորոզով | Արսենի Կուլուկանով |
1967 | Դեպք հյուրանոցում | պան Յանեկ |
1969 | Հանդիպում |
Ռեժիսոր
խմբագրելՏարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում |
---|---|---|---|
1948 | Ալեքսանդր Օստրովսկի | Կոնստանտին ԶուբովՎենիամին Ցիգանկով (ռեժիսոր-օգնական Ա. Գրուզինսկի) |
Եկամտաբեր տեղ |
1953 | Էժեն Սկրիբ | Բ. Բրիլիանտովի
Ա. Գրուզինսկի |
Մի բաժակ ջուր |
1956 | Լև Տոլստոյ | Բորիս Ռավենսկիխ (ռեժիսոր-օգնական Ա. Գրուզինսկի) |
Խավարի իշխանություն |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1939 | Իմ համալսարանները | Կուզին |
1960 | Էժենի Գրանդե | նոտար Կրյուշո |
1966 | Ամառանոցի բնակիչները | պահակ Կրոպիլկին |
1966 | Պորտֆելով սատանան | Վիկտոր Կուզմիչ |
1966 | Զազրելի անեկդոտ | Մլեկոպիտաև |
1966 | Արքայական ռեգատա | Գերվասի Ֆեդոսեևիչ |
1966 | Ցերեկային աստղեր | զանգակներով պարոն |
1967 | Պատերազմ և խաղաղություն. 1812 թվական։ Ֆիլմ 3 | դրվագ |
1967 | Կանանց թագավորություն | ծեր այգեպան |
Հնչյունավորում
խմբագրելՏարի | Մուլտֆիլմ | Կերպար |
---|---|---|
1954 | Ոսկե այծքաղ | ռաջայի ծառա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Биографические данные из личного дела(չաշխատող հղում)
- ↑ Некролог(չաշխատող հղում)
- ↑ О первой дружбе…(չաշխատող հղում)
- ↑ ТАТЬЯНА ЕРЕМЕЕВА ОБ А. П.ГРУЗИНСКОМ(չաշխատող հղում), воспоминания актрисы Т. А. Еремеевой