Էթյուդ արմենիեն կոնտամպորեն

հայագիտական կիսամյա հանդես

«էթյուդ արմենիեն կոնտամպորեն» («E´tudes arméniennes contemporaines» – «Ժամանակակից հայագիտական ուսումասիրություններ»), հայագիտական կիսամյա հանդես։ Նուբարյան մատենադարանի և ՀԲԸՄ-ի համատեղ հրատարակություն։

Էթյուդ արմենիեն կոնտամպորեն
Տեսակպարբերական
Լեզուֆրանսերեն և անգլերեն
Հիմնադրվել է2004
ԳրասենյակՓարիզ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2004 թվականից Փարիզում՝ ֆրանսերեն, անգլերեն (2004-2012 թվականներին՝ «Ռևյու արմենիեն դե քեսթիոն կոնտամպորեն»)։ Տնօրեն-խմբագիր՝ Ռայմոն–Հարություն Գևորգյան, պատասխանատու խմբագիր՝ Բորիս Աճեմյան։

Տպագրում է Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը վերաբերող հոդվածներ, փաստաթղթեր, պատմաաշխարհագրական ուսումասիրություններ, անդրադառնում է հայ-թուրքական և հարավկովկասյան հակամարտություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։