Էդվարդ Խանցյան (անգլ.՝ Edward Khantzian, մայիսի 26, 1935(1935-05-26)[1], Հավերհիլ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 21, 2021(2021-03-21)[1], Գրովլենդ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), ամերիկահայ հոգեբույժ, Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբուժության պրոֆեսոր[10]։ 1970-ական թվականներից[11] զարգացրել է թմրամիջոցների չարաշահման աստիճանական ավելի համահունչ և փորձնականորեն հիմնավորված ինքնաբուժման վարկածը[12][13], համաձայն որի՝ անհատներն օգտագործում են թմրանյութեր՝ փորձելով ինքնաբուժել դժբախտության և տառապանքի վիճակները[14]։

Էդվարդ Խանցյան
Ծնվել էմայիսի 26, 1935(1935-05-26)[1]
ԾննդավայրՀավերհիլ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմարտի 21, 2021(2021-03-21)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԳրովլենդ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Albany Medical College?[3], Boston Psychoanalytic Society and Institute? (հունիսի 30, 1973)[4], Massachusetts Mental Health Center? (հունիսի 30, 1967)[5] և Բոստոնի համալսարան (մայիսի 26, 1958)[6]
Մասնագիտությունհոգեբույժ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Tewksbury Hospital?[7], Մասաչուսեթս[8] և Cambridge Hospital?[9]
Կայքselfmedicationhypothesis.com

Կենսագրություն խմբագրել

Դոկտոր Խանցյանն առաջին սերնդի ամերիկահայ է, որը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Հավերհիլ քաղաքում։ Նրա ծնողները ծնվել են Թուրքիայում, հայրը՝ Ջոն Խանցյանը, ներգաղթել է Միացյալ Նահանգներ 1912 թվականին։ Խանցյանի մայրը՝ Ռոուզը, վերապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ 1920-ական թվականների վերջին տեղափոխվելով ԱՄՆ։ Էդվարդ Խանցյանը ծնվել է 1935 թվականին և մեծացել Հավերհիլում՝ կոշիկների քաղաքում, որտեղ երկու ծնողներն էլ աշխատում էին այդ ժամանակաշրջանում ծաղկող կոշիկի արդյունաբերությունում։ Վաղ հասակում կորցնելով հորը՝ մոր և քույրերի հետ սկսել է աշխատել ընտանեկան հրուշակարանում[15]։

Կրթություն ստանալով տեղի դպրոցական համակարգերում՝ նա իր համալսարանական ուսումը սկսել է Մերիմաք քոլեջի և Բոստոնի համալսարանի երեկոյան բաժիններում՝ 1958 թվականին ավարտելով վերջինը։ Raytheon-ում մեկ տարի որպես տեխնիկական գրող աշխատելուց հետո 1959 թվականին նա սկսել է իր բժշկական կրթությունը Օլբանի բժշկական քոլեջում, որն ավարտել է 1963 թվականին՝ ստանալով բժշկության դոկտորի աստիճան[15]։ Նա պրակտիկա է անցել Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում գտնվող Ռոդ Այլենդ հիվանդանոցում։ Դրանից հետո նա սկսել է իր հոգեբուժական դասընթացները Մասաչուսեթսի Հոգեկան առողջության հոգեկան կենտրոնում՝ Հարվարդի բժշկական դպրոցի հարակից հաստատությունում։ Նա միացել է Հարվարդի համալսարանի դասախոսական անձնակազմին Քեմբրիջի հիվանդանոցում, որտեղ աշխատել է իր կարիերայի մեծ մասի ընթացքում[15]։ 1973 թվականին Բոստոնի հոգեվերլուծական ընկերությունում և ինստիտուտում ավարտել է հոգեվերլուծական դասընթացները։

Իր կարիերայի սկզբում՝ Խանցյանը ներգրավվել է կախվածության բազմաթիվ կլինիկական և քննչական ուսումնասիրություններին՝ շեշտը դնելով կախվածության խանգարումների նախատրամադրող հոգեբանական խոցելի կողմերի հոգեբանական դինամիկ ընկալման վրա[16]։ Համարվելով կախվածության ուսումնասիրությունների առաջնամարտիկ՝ նա ճանաչում ձեռք բերեց ինքնաբուժման վարկածի զարգացման շնորհիվ։ Նա նաև զարգացրեց ալկոհոլի և թմրամիջոցներից կախված անհատների համար անհատական և խմբային փոփոխված հոգեդինամիկ բուժումները[17], ինչպես նաև ուսումնասիրեց այն բաղադրիչները, որոնք, ամենայն հավանականությամբ, արդյունավետ են դարձնում 12-քայլանոց ծրագրերը։

Խանցյանը թմրանյութերից կախվածության հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի հիմնադիր անդամ էր և նախկին նախագահ։ 2016 թվականին Մասաչուսեթսի հոգեբուժական ընկերությունը Խանցյանին պարգևատրել է հասարակությանը մատուցած ծառայությունների մրցանակով[18]։

Դոկտոր Էդվարդ Խանցյանը վախճանվել է 2021 թվականի մարտի 21-ին, ընտանիքի շրջապատում։ Թաղված է ծննդավայր Հավերհիլի Լինվուդ գերեզմանատանը[15]։

Անձնական կյանք խմբագրել

Էդվարդ Խանցյանը 1959 թվականին ամուսնացել է Քերոլան ԴեԱնդրուսի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Նենսի, Սյուզան և Ջոն[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 EDWARD J. KHANTZIAN, 1935 - 2021
  2. 2,0 2,1 2,2 Edward Khantzian Obituary
  3. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  4. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  5. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  6. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  7. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  8. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  9. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  10. «Harvard Catalyst Profiles: Edward John Khantzian, M.D.». Harvard University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  11. Khantzian, Edward J.; Mack, John E.; Schatzberg, Alan F. (1974). «Heroin Use as an Attempt To Cope: Clinical Observations». American Journal of Psychiatry (անգլերեն). 131 (2): 160–164. doi:10.1176/ajp.131.2.160. ISSN 0002-953X. PMID 4809043.
  12. Khantzian, E. J. (1985). «The self-medication hypothesis of addictive disorders: focus on heroin and cocaine dependence». American Journal of Psychiatry (անգլերեն). 142 (11): 1259–1264. doi:10.1176/ajp.142.11.1259. ISSN 0002-953X. PMID 3904487.
  13. Khantzian, Edward J. (1997). «The Self-Medication Hypothesis of Substance Use Disorders: A Reconsideration and Recent Applications». Harvard Review of Psychiatry (անգլերեն). 4 (5): 231–244. doi:10.3109/10673229709030550. ISSN 1067-3229. PMID 9385000.
  14. Fetting, Margaret (2012). Perspectives on Addiction: An Integrative Treatment Model with Clinical Case Studies (PDF). Thousand Oaks, California: SAGE. էջեր 93–110. ISBN 9781412990998. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «EDWARD KHANTZIAN Obituary (1935 - 2021) - Haverhill, MA - Boston Globe». www.legacy.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
  16. Khantzian, E. J. (1987). «A Clinical Perspective of the Cause–Consequence Controversy in Alcoholic and Addictive Suffering». Journal of the American Academy of Psychoanalysis (անգլերեն). 15 (4): 521–537. doi:10.1521/jaap.1.1987.15.4.521. ISSN 0090-3604. PMID 3312132.
  17. Khantzian, Edward J. (2001). «Reflections on Group Treatments as Corrective Experiences for Addictive Vulnerability». International Journal of Group Psychotherapy (անգլերեն). 51 (1): 11–20. doi:10.1521/ijgp.51.1.11.49729. ISSN 0020-7284. PMID 11191591.
  18. «Awards & Recognition - Edward Khantzian, MD: Lifetime Achievement Award». Cambridge Health Alliance. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.