Էդուարդ I-ի դղյակներն ու ամրոցները հնագույն Գվինեդ թագավորությունում
էդուարդ I-ի դղյակներն ու ամրոցները հնագույն Գվինեդ թագավորությունում , Էդուարդ I-ի (1272—1307 թվականներ) կառավարման ժամանակաշրջանից լավ պահպանված ամրություններ են։ Տեղակայված են Գվինեդի[1] թագավորության տարածքում՝ հյուսիսային Ուելսում։ Էդուարդ I-ի ամրոցներն ու դղյակները 1986 թվականին ընդգրկվել են Մեծ Բրիտանիայում[1] ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
![]() | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Անգլիա |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Նկարագրություն խմբագրել
Համաշարհային ժառանգության այս կառույցները իրենց մեջ ներառում են Բոմարիս և Հարլեք դղյակները, ինչպես նաև Կարնարվոն և Կոնվի ամրոցները։ Բոլոր ամրոցները միասին կազմում են մեկ միասնական ոճային ամբողջություն, որոնք իրենից ներկայացնում են միջին դարերի զինվորական ճարտարապետական կառույց։ Դղյակները կառուցել է պալատի գլխավոր զինվորական ճարտարապետ Ջեյմսը՝ Սենտ Ջորջից[1]։
Կարնարվոն ամրոց խմբագրել
Համարվել է թագավորի նստավայրը հյուսիսային Ուելսում, որտեղ տեղակայված է եղել նաև երկրի կառավարությունը։ Ամրոցի նշանակությունը մեծացավ այն ժամանակ, երբ 1284 թվականին այնեղ ծնվել է Էդուարդ I-ի որդին։ Ամրոցը առավել հայտնի դարձավ 1969 թվականին արքայազն Չարլզի ինվեստիտուրայի ժամանակ։ [2]։
Կոնվի ամրոց խմբագրել
Կառուցվել է 1283-1287 թվականներին։ Այն իր մեջ ներառում է 2 կախովի և 8 վիթխարի հրանոթային աշտարակ[3]։ Կոնվիի քաղաքային պատերը` 1,2 կմ երկարությամբ, տեղակայված են ամրոցի հյուսիսային և արևելյան կողմերում։ Հանդիսանում է Եվրոպայում ամենալավ պահպանված այս տիպի կառույցներից մեկը։ 21 հրանոթային աշտարակները և 3 դարպասները համանդիսանում են այս պատերի մի մասը[4]։
Հարլեք ամրոցը ունի ոչ մեծ ներքին բակ և համակենտրոն նախագիծ։ Ամրոցում գերակշռում են 2 աշտարակներով վիթխարի դարպասները և 4 շրջանաձև, անկյունային աշտարակները։ Ամրոցը կառուցվել է 1283-1289 թվականներին։ Դիմացել է քառամյա շրջափակմանը, որը սկսել էր Օուայն Գլինդուրի` 1404 թվականին[5] կողմից։
Բոմարիս ամրոցը էդվարդ I-ի վերջին ամենամեծ, ամրություններից է։ Շինարարությունը սկսվել էր 1295 թվականին։ Չնայած նրան, որ ամրոցի կառուցումը ավարտված չէ, այնուամենայնիվ այն համարվում է համակենտրոն պլանավորման վառ օրինակ։
Կարնարվոն ամրոցի հյուսիս արևելյան աշտարակ | Կոնվի ամրոցի քաղաքային պարիսպ | Հարլեք ամրոց | Բոմարիս ամրոց |
Տարածքի պահպանությունը խմբագրել
Բոմարիս և Հարլեք ամրոցները իրենցից ներկայացնում են 13-րդ դարի ճարտարապետության յուրահատուկ գլուխգործոց։ Կազմված են կրկնակի պատերից և ունեն համակենտրոն պլանավորում, ինչը համապասխանում է համաշխարհային ժառանգության առաջին աստիճանի ցանկում ընդգրկվելու համար։ Իսկ այն հաստատված փաստը,որ այս ամրոցների շարքը եղել է թագավորական նստավայր, համապատասխաում է ընդգրկվածության երրորդ աստիճանին։ Ամրոցների շինարարությունը տևեց մինչև 1330-ական թվականները[1]։
Ամրոցների և նրա հարակից կառույցների կառավարմամբ զբաղվում է Cadw ընկերությունը, որը հանդիսանում է Ուելսի կառավարության պատմական տարածքներով զբաղվող վարչություն, որի առաջադրանքը հանդիսանում է երկրի պատմական հուշարձանների պաշտպանությունն ու մուտքի թույտվության կազմակերպումը՝ պատմական կառույցների, տարածքների, հնագույն հուշարձանների, ինչպես նաև ծովի հատակի հնագիտությունը[6]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Castles and Town Walls of King Edward in Gwynedd» (անգլերեն)։ ЮНЕСКО։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-05-07
- ↑ «Places to Visit: Caernarfon Castle» (անգլերեն)։ Cadw։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-13-ին։ Վերցված է 2010-05-07
- ↑ «Places to Visit: Conwy Castle» (անգլերեն)։ Cadw։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-30-ին։ Վերցված է 2010-05-07
- ↑ «Places to Visit: Conwy Town Walls» (անգլերեն)։ Cadw։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-14-ին։ Վերցված է 2010-05-07
- ↑ «Places to Visit: Harlech Castle» (անգլերեն)։ Cadw։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-24-ին։ Վերցված է 2010-05-07
- ↑ «About Cadw» (անգլերեն)։ Cadw։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-07