Էդուարդ Ստրելցովի հուշարձաններ (Մոսկվա)
Էդուարդ Ստրելցովի հուշարձաններ (ռուս.՝ Памятники Эдуарду Стрельцову), հուշարձաններ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որոնք նվիրված են խորհրդային անվանի ֆուտբոլիստ Էդուարդ Ստրելցովին։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մոսկվայում կա նրան նվիրված երեք հուշարձան՝ Ստրելցովի անվան մարզադաշտի տարածքում, «Լուժնիկիում» և Վագանկովյան գերեզմանատանը։
Էդուարդ Ստրելցով Խմբագրել
Էդուարդ Անատոլևիչ Ստրելցովը (1937-1990) խորհրդային անվանի ֆուտբոլիստ է, 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957, 1967)։ Ֆուտբոլային ամբողջ կարիերան նա անցկացրել է Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում (1954-1958 և 1965-1970)։ Մահից հետո Ստրելցովի անունով է կոչվել Մոսկվայի «Տորպեդո» մարզադաշտը։
Հուշարձաններ Խմբագրել
Հուշարձան Ստրելցովի անվան մարզադաշտում Խմբագրել
Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Տարասենկոն։ Ձուլվել է բրոնզից ԱՄՕ ԶԻԼ ավտոգործարանի ձուլման արտադրամասում[1]։ 1999 թվականի ապրիլի 10-ին տեղադրվել է գրանիտե պատվանդանի վրա՝ մարզադաշտի մուտքի մոտ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մոսկվայի կառավարության գիտության և արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պանտելեևը, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը, Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Նիկոլայ Տոլստիխը, ինչպես նաև Մոսկվայի բոլոր ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները[2]։ Քանդակը քննադատվել է, քանի որ ֆուտբոլիստը պատկերված է գնդակը ձեռքին, ինչը կարելի է անհեթեթություն համարել[3]։
Հուշարձան «Լուժնիկիում» Խմբագրել
Հուշարձանը տեղադրվել է 1998 թվականին՝ Ռուսաստանի ականավոր մարզիկների ծառուղում։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը[4]։
Հուշարձան Վագանկովյան գերեզմանատանը Խմբագրել
Հուշարձանը տեղադրվել է 1991 թվականին։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Официальный сайт АМО ЗИЛ»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-23-ին։ Վերցված է 2018-04-06
- ↑ Статья в Независимой газете
- ↑ «Итоги», 09.11.99
- ↑ «Фото Владимира Ергакова (журнал «2х45»)»։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-21-ին։ Վերցված է 2018-04-06
Արտաքին հղումներ Խմբագրել
- Фотография памятника на стадионе с сайта www.panoramio.com (Станислав Ткаченко) Archived 2016-10-31 at the Wayback Machine.
- Фотография памятника на стадионе с сайта mosday.ru (Москва — Московский день — справочник и фотографии Москвы)
- Вид сбоку на памятник на стадионе. Фото с сайта taddy.ya.ru(չաշխատող հղում)
- Фотографии памятника в Лужниках с сайта www.photoshare.ru (Дмитрий ‘Sirius-MSK’ Абрамов): Фото1 Archived 2016-03-04 at the Wayback Machine. Фото2 Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Цветы у памятника в Лужниках, фото Юрия Абрамочкина
- Фотография памятника на Ваганьковском кладбище с сайта fcmoscow506.narod.ru (фан-клуб школы № 506)
- Характер не переделаешь. Статья содержит информацию о памятнике на Ваганьковском кладбище