Էդուարդ Էմսիս

ֆուտբոլիստ

Էդուարդ Էմսիս (լատին․՝ Eduards Emsis, փետրվարի 23, 1996(1996-02-23)[1], Ռիգա, Լատվիա), լատվիացի ֆուբոլիստ, «Էգնատիա» ակումբի և Լատվիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան։

Էդուարդ Էմսիս
Քաղաքացիությունը  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 23, 1996(1996-02-23)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիա
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ակումբային գործունեություն խմբագրել

«Սկոնտո» ֆուտբոլային դպրոցի ակումբի սան է։ Մեծահասակների խմբում սկսել է հանդես գալ 2013 թվականին «Սկոնտո-2»-ի կազմում առաջին լիգայում։ Նույն մրցաշրջանում 2 հանդիպում խաղացել է սեփական ակումբում՝ Գավաթում և Լատվիայի Սուպերգավաթում։

2014 թվականից ի վեր հինգ մրցաշրջան խաղացել է խոշոր լիգաներում Metta/Lu ակումբում, անցկացրել 75 հանդիպում և խփել 3 գոլ։ Նրա թիմը հիմնականում տեղ է զբաղեցրել մրցաշարային աղյուսակի վերջնամասում։ 2019 թվականին նա տեղափոխվել է Ելգավա, սակայն չի կարողացել տեղ գրավել թիմում՝ ընդամենը 3 կիսատ խաղ անցկացնելով։ Ելգավայի կազմում նա 2019 թվականին դարձել է Լատվիայի գավաթի եզրափակչի մասնակից, սակայն այս մրցաշարում այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։

2020 թվականի սկզբին տեղափոխվել է Հայաստանի առաջնության "Նոյ" ակումբ, երկու տարի անցկացրել ակումբում

2020 թվականի հունվարի 17-ին տեղափոխվել է Հայաստանի առաջնության «Նոյ» ակումբ, որտեղ խաղացել է երկու տարի[2]։ Հայաստանի 2019-2020 և 2020-2021 թվականների փոխչեմպիոն, 2019-2020 Հայաստանի գավաթակիր։ 2022 թվականի հունվարի 21-ին նա պայմանագիր է կնքել Ֆինլանդիայի «Լահտի» ակումբի հետ 2022 թվականի սեզոնի համար[3], 2023 թվականի հունվարին տեղափոխվել է Ալբանիայի առաջնության «Էգնատիա» ակումբ։

Հավաքականի գործունեություն խմբագրել

Հանդես է եկել Լատվիայի երիտասարդական հավաքականում։

2018 թվականի փետրվարի 3-ին նա ազգային հավաքականի կազմում իր դեբյուտային խաղն է անցկացրել Հարավային Կորեայի դեմ՝ 65-րդ րոպեին փոխարինելով Քրիստիան Տորեսին[4]։ Այնուհետև նա երկուսուկես տարի չի խաղացել թիմում։ 2020 թվականի աշնանը նա դարձել է ազգային հավաքականի մշտական խաղացող։ Իր առաջին գոլը խփել 2021 թվականի հունիսի 4-ին Բալթյան գավաթի խաղարկությունում՝ Լիտվայի հավաքականի դեմ խաղում։

Միջազգային գործունեություն խմբագրել

Նա իր միջազգային նորամուտը Լատվիայի կազմում նշել է 2018 թվականին։

Միջազգային գոլեր խմբագրել

No. Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցում
1. 16 June 2023 Լատվիա, Ռիգա, Սկոնտո ստադիում   Թուրքիա 1–1 2–3 UEFA Euro 2024 qualifying

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ». facebook.com (Armenian). FC Noah Facebook. 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Latvian maajoukkueen Eduards Emsis siirtyy FC Lahteen» (ֆիններեն). Lahti. 2022 թ․ հունվարի 21. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
  4. KOREA REPUBLIC VS. LATVIA 1 — 0

Արտաքին հղումներ խմբագրել