Էդուարդ Զացեպին

ռուս ֆուտբոլիստ

Էդուարդ Կոստանտինովիչ Զացեպին (ապրիլի 27, 1974(1974-04-27)[1], Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Էդուարդ Զացեպին
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1974(1974-04-27)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992—1994 Ռուսաստան Սպարտակ 91 (17)
1995—1997 Ռուսաստան Սվետոտեխնիկա 112 (39)
1998—1999 Ռուսաստան Ժեմչուժինա 43 (6)
1998—1999  Ռուսաստան Ժեմչուժինա 5 (2)
2000 Ռուսաստան Շիննիկ 17 (3)
2000  Ռուսաստան Մետալուրգ 15 (4)
2001—2003 Ռուսաստան Վոլգար Գազպրոմ 81 (22)
2003 Ռուսաստան Լիսմա Մորդավիա 5 (0)
2004 Ռուսաստան Դինամո 21 (7)
2004—2006 Ռուսաստան Սադովիկ 91 (62)
2007 Ռուսաստան Սայլուտ Էներգիա 32 (4)
2008 Ռուսաստան Դինամո 27 (8)
2009 Ղազախստան Իռտիշ 6 (0)
2009 Բելառուս Վիտեբսկ 8 (0)
2010 Ռուսաստան Կալուգա 29 (6)
2011 Ռուսաստան Ավանգարդ 13 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գործունեություն խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Միչուրինսկ քաղաքում։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է Տամբովի «Սպարտակ» ակումբի հետ։ Այտեղ խաղացել է երեք տարի, ինչից հետո տեղափոխվել է Մորդովիայի «Սվետոտեխնիկա» ակումբ, որտեղ հանդես է եկել մինչև 1997 թվականի առաջնության ավարտը։ Դեկտեմբերին պայմանագիր է կնքել մոսկովյան «Դինամո» ակումբի հետ, սակայն արդեն հաջորդ տարվա սկզբին մարզվել է Սոչիի «Ժեմչուժինա» ակումբում, որի հետ էլ արդյունքում շարունակել է կարիերան[2]։

1998 թվականի ապրիլի 18-ին Զացեպինը խփել է իր առաջին գոլը Սոչիի ակումբի կազմում՝ գրավելով Մոսկվայի «Սպարտակի» դեմ դարպասը «Լոկոմոտիվ» մարզադաշտում. նա աչքի է ընկել «Լոկոմոտիվ» մարզադաշտում ացնկացվող խաղի 31-րդ րոպեին և թիմին օգնել խաղն ավարտել ոչ-ոքի[3]։ «Ժեմչուժինայի» կազմում Զացեպինն ընդհանուր առմամբ անցկացրել է 43 խաղ Բարձրագույն դիվիզիոնում։

1999 թվականի մրցաշրջանի արդյունքում «Ժեմչուժինա» ակումբն զբաղեցրել է ամենավերջին տեղը և անցեկ Առաջին դիվիզիոն։ Զացեպինը հրավիրվել է Վորոնեժի «Ֆակել» ակումբ, որը դուրս էր եկել բարձրագույն դիվիզիոն, ինչպես նաև «Շիննիկ» ակումբից։ Զացեպինը տեղափոխվել է «Շիննիկ», որի մարզիչ Ալեքսանդր Պոբեգալովի հետ ծանոթ էր[4]։ «Շիննիկ» ակումբից հետո հանդես է եկել Լիպեցկի «Մետալուրգ», Աստրախանի «Վոլգար Գազպրոմ», «Լիսմա Մորդավիա» և Բրյանսկի «Դինամո» ակումբներում։ Լինելով թիմի լավագույն ռմբարկուն՝ տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Սադովիկ» ակումբ (Ստեռլիտամակ)[4]։ Թիմը եղել է առաջատար 2004 թվականի առաջնությունում, սակայն սեպտեմբերին ակումբի միավորներից հանվել է 57 միավոր, որոնք թիմը հավաքել էր Զվիադ Ջելաձեի մասնակցությամբ անցկացված խաղերում, որի ռուսական քաղաքացիությունը ճանաչվել է անվավեր, և «Սադովիկ» ակումբը տեղափոխվել է մրցաշարային աղյուսակի վերջը[5]։ Մյուս մրցաշրջանում ակումբը հաղթել է «Ուրալ Պովոլժիե» տարածաշրջանում և իրավունք է ստացել հանդես գալ առաջին դիվիզիոնում, իսկ Զացեպինը 36 գոլերով դարձել է երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու[4]։

2009 թվականի սկզբին Զացեպինը մասնակցել է դիտումների ղազախական «Իրտիշ» ակումբում, որի հետ էլ արդյունքում կնքել է պայմանագիր[6]։ Մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է բելառուսական «Վիտեբսկ» ակումբի կազմում[7]։ 2011 թվականի փետրվարի 13-ին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ[8]։ Ակբումբում իր նորամուտը կատարել էապրիլի 17-ին՝ «Գուբկին» ակումբի դեմ խաղի ընդմիջումի հետո փոխարինելով Դիմտրի Ախբուին[9]։ Բելգորոդի «Սալյուտի» դեմ խաղի 78-րդ րոպեին փոխարինել է Կարեն Սարգսյանին, ինչից 12 րոպե հետո գոլ է խփել Դենիս Սինյաևի՝ անկյունայինից կատարած հարվածից հետո՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2:0 հաշվով[10]։ 2011 թվականի օգոստոսի 1-ին դուրս է մնացել «Ավանգարդի» հայտացուցակից։

Խաղացել է սիրողական «Բարս», «Մոսկվա», «Պերսպեկտիվ», «Սետուն 1960» ակումբներում[11]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Երկրորդ դիվիզիոնի «Ուրալ Պովոլժե» տարածաշրջանի հաղթող – 2005
  • ՊՖԼ գավաթի հաղթող – 2005

Անձնական խմբագրել

  • Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի լավագույն ռմբարկու – 1997 (26 գոլ)
  • Երկրորդ դիվիզիոնի «Ուրալ Պովոլժիե» տարածաշրջանի լավագույն խաղացող – 2005
  • Երկրորդ դիվիզիոնի «Ուրալ Պովոլժիե» տարածաշրջանի լավագույն ռմբարկու – 2005 (36 գոլ)
  • ՊՖԼ գավաթի լավագույն խաղացող – 2005
  • ՊՖԼ գավաթի լավագույն ռմբարկու – 2005 (4 գոլ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Подписав контракт с «Динамо», Зацепин оказался в Сочи Спорт-Экспресс, 12 января 1988
  3. Эдуард Зацепин. Все голы за российские команды
  4. 4,0 4,1 4,2 Эдуард Зацепин: «И во втором дивизионе можно быть первым» Спорт-Экспресс, 7 декабря 2005
  5. КДК снял с «Содовика» 57 очков Sport.ru, 9 сентября 2004
  6. Российский бомбардир на просмотре в «Иртыше» Sports.kz, Арман Каримбаев, 21 февраля 2009
  7. Пора играть, а кому-то уезжать… Портал «Беларусь сегодня», Сергей Канашиц, 18 августа 2009
  8. В «Авангарде» уже 18 футболистов(չաշխատող հղում) Официальный сайт курского «Авангарда», 14 февраля 2010
  9. Протокол матча «Авангард» Курск — «Губкин»: Россия, Первенство России, Второй дивизион 2011—2012, зона «Центр» Тур 1 — 1:1 Արխիվացված 2011-06-28 Wayback Machine Sportbox.ru, 17 апреля 2011
  10. Протокол матча «Авангард» Курск — «Салют»: Россия, Первенство России, Второй дивизион 2011—2012, зона «Центр» Тур 10 — 2:0 Արխիվացված 2011-06-13 Wayback Machine Sportbox.ru, 17 июня 2011
  11. «Зацепин Эдуард Константинович». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել