Էբեթս Ֆիլդ (անգլ.՝ Ebbets Field), նախկին բեյսբոլի մարզադաշտ Նյու Յորքում։ Տեղակայված է եղել Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Կառուցվել է 1913 թ-ին ամերիկացի մեծահարուստ Չարլզ Էբեթսի փողերով։ Այն մեծահարուստի վրա արժեցել է 750 000 դոլար։ Մարզադաշտի ճարտարապետը Կլարենս Ռենդել վան Բասքյորն է եղել։ Տեղավորել է ավելի քան 25000 հանդիսական։ 1960 թ-ին մարզադաշտը քանդվել է և դրա տեղում կառուցվել է բնակելի կոմպլեքս։

Էբեթս Ֆիլդը բացման օրը (1913 թ)

Արտաքին հղումներ խմբագրել