Ալեքսանդր Էբանոիձե (ծնվել է՝ 26 օգոստոսի, 1939, Թբիլիսի), վրացի գրող, թարգմանիչ, սցենարիստ։

Ալեքսանդր Էբանոիձե
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1939(1939-08-26) (84 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, հրապարակախոս և թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ Գորկու անվան գրականության ինստիտուտն ավարտելուց հետո գրել է պատմվածքներ, ռուսերեն է թարգմանել վրաց արձակագիրների ու դրամատուրգների գործեր։ Էբանոիձեի առաջին վեպը «Երկու ամիս գյուղում, կամ Ամուսնություն իմերեթյան ձևով» գիրքն է։ Այն 1976 թվականին արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալեքսանդր Էբանոիձե, Երկու ամիս գյուղում կամ ամուսնություն իմերեթյան ձևով, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1981։