Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1908
ՎիքիդարանԷ՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար...

Պատմություն խմբագրել

Այս բանաստեղծության գրության ստույգ թվականը հայտնի չէ։

Ուրիշի ձեռքով արտագրված մեկ օրինակ պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 51-ում[1]։

Առաջին անգամ տպագրվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 57), այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 153)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար...

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 621.